Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին՝ չշտապել ԵՄ-ին անդամակցելու և ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Հայաստանին չշտապել Եվրոմիությանն անդամակցելու և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու հարցում։ «Ես խնդրում եմ ձեզ՝ մի շտապեք հրաժարվել դրանից։ Հավատացեք ինձ՝ որպես փորձառու նախագահի, ով գրեթե 30 տարի աշխատում է, ոչ ոք մեզ ոչ մի տեղ չի սպասում... Ընդ որում, Հայաստանի համար շատ կարևոր է՝ եթե որոշել ես գնալ Եվրոմիություն, ապա ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշիր՝ որտեղ են քո կոնյակը գնելու, որտեղ են քո բանջարեղենն ու մրգերը գնելու, ինչ ծավալով, կկարողանա՞ս փոխարինել այն, ինչ այսօր վաճառում ես մեզ մոտ։ Եթե համոզվել ես, որ Ֆրանսիան կգնի քո կոնյակը՝ իր սեփականն իրացնելու տեղ չունի, բայց քոնը կգնի՝ լավ, գնա։ Ինչո՞ւ ես շտապում։ Ինչո՞ւ ես սայլը ձիուց առաջ դնում»,- ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցող կառավարական պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ «Պետք չէ շտապել, հրաժարվել այն ամենից, ինչը քեզ այսօր օգուտ է տալիս։ Պետք չէ հեռանալ այս ընդհանուր շուկայից (խմբ․՝ ԵԱՏՄ երկրների շուկայից)»,- նշել է Բելառուսի նախագահը։

«Հետագայում արհեստական բանականության հետ առնչվելու ենք իրական տիրույթում․ մեր դիմաց լինելու է ռոբոտ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2112:00
«Համազգային դիմադրություն կամ ընդդիմադիր դաշտի վերացում․ այլ տարբերակ կարծես թե չի թողնվել»․ Նարե Սիմոնյան
4911:48
«Էմոցիոնալ պոռթկումը, արդարության պահանջը չի կարող դրվել կալանքի հիմքում»․ Էմին Խաչատրյան (տեսանյութ)
5211:36
«Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5911:24
«ՌԴ-ն, անկախ ԱՄՆ-ի ընտրություններից, պետք է ջախջախի թշնամուն մինչև լիակատար հաղթանակ»․ Մեդվեդև
10311:13
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5211:06
Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները
14210:55
«Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6410:51