Թայվանը 25 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ-ից ստացել է F-16 կործանիչներ

512
Ուրբաթ, 02 հոկտեմբերի, 2026 թ., 23:30
Թայվանը Միացյալ Նահանգներից ստացել է 66 մարտական ինքնաթիռներից բաղկացած պլանավորված մատակարարումից առաջին երկու F-16C Block 70 նորագույն կործանիչները, հաղորդում է ամերիկյան War Zone հրատարակությունը։
«Գրեթե յոթ տարի սպասելուց հետո Թայվանը ստացավ ԱՄՆ-ից 66 նոր F-16C/D Block 70 կործանիչների երկարատև հետաձգված պատվերի առաջին երկու ինքնաթիռները։ Դրանք 25 տարվա ընթացքում Թայվանին մատակարարված առաջին նոր գործարանային հավաքված կործանիչներն են», - գրում է հրատարակությունը։
Հրատարակությունը հայտնում է, որ կործանիչների թռիչքը Հարավային Կարոլինայի գործարանից տևել է մեկուկես ամիս՝ Հավայան կղզիներում անսպասելի տեխնիկական ուշացումների պատճառով, որտեղից դրանք կղզի են ժամանել Գուամի միջոցով միայն հոկտեմբերի սկզբին։

«Հետագայում արհեստական բանականության հետ առնչվելու ենք իրական տիրույթում․ մեր դիմաց լինելու է ռոբոտ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2112:00
«Համազգային դիմադրություն կամ ընդդիմադիր դաշտի վերացում․ այլ տարբերակ կարծես թե չի թողնվել»․ Նարե Սիմոնյան
4911:48
«Էմոցիոնալ պոռթկումը, արդարության պահանջը չի կարող դրվել կալանքի հիմքում»․ Էմին Խաչատրյան (տեսանյութ)
5211:36
«Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5911:24
«ՌԴ-ն, անկախ ԱՄՆ-ի ընտրություններից, պետք է ջախջախի թշնամուն մինչև լիակատար հաղթանակ»․ Մեդվեդև
10311:13
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5211:06
Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները
14210:55
«Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6410:51