«Առանձին երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ՀՀ հարաբերությունները». Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։
«Ինչ վերաբերում է Կովկասին, ապա այո, առանձին պետություններ այժմ փորձում են այնտեղ ինչ-որ բան խառնել։ Նրանք ձգտում են պառակտել Հարավային Կովկասի երկրները։ Սա ճշմարտություն է։ Մենք դրան զգուշությամբ ենք հետևում»,- ասել է Մեդվեդևը։
Որպես օրինակ նա նշել է Արևմուտքի հարաբերությունները Վրաստանի հետ և Հայաստանի շուրջ ներկայիս իրավիճակը։
«Տեսեք։ Սկզբում արևմտյան աշխարհը Վրաստանին առաջարկեց անդամակցել ՆԱՏՕ-ին։ Դրանից ոչ մի լավ բան չստացվեց։ Վրաստանը մինչև հիմա ՆԱՏՕ-ի անդամ չէ։ Նրա ներկա ղեկավարությունը հասկանում է, որ դա, հավանաբար, սխալ մոտեցում էր։ Այս ամենը հանգեցրեց հակամարտության։ Ներկայում փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները»,- հայտարարել է նա:
Մեդվեդևը չի հստակեցրել, թե իր կարծիքով կոնկրետ որ պետություններն են նման փորձեր ձեռնարկում։ Նրա հայտարարությունը հնչել է Հարավային Կովկասի երկրների արտաքին քաղաքական կողմնորոշման շարունակվող փոփոխությունների ֆոնին։

«Հետագայում արհեստական բանականության հետ առնչվելու ենք իրական տիրույթում․ մեր դիմաց լինելու է ռոբոտ»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2112:00
«Համազգային դիմադրություն կամ ընդդիմադիր դաշտի վերացում․ այլ տարբերակ կարծես թե չի թողնվել»․ Նարե Սիմոնյան
4911:48
«Էմոցիոնալ պոռթկումը, արդարության պահանջը չի կարող դրվել կալանքի հիմքում»․ Էմին Խաչատրյան (տեսանյութ)
5211:36
«Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի համակողմանիորեն քննարկել և առողջացնել մեր հարաբերությունները». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
5911:24
«ՌԴ-ն, անկախ ԱՄՆ-ի ընտրություններից, պետք է ջախջախի թշնամուն մինչև լիակատար հաղթանակ»․ Մեդվեդև
10311:13
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5211:06
Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները
14210:55
«Ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում». Արարատ Միրզոյան (տեսանյութ)
6410:51