ԱՄՆ-ում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով 2 մարդ զոհվել է, 35-ը՝ վիրավորվել

ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի հարավային հատվածում փողոցային երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս 35-ը՝ վիրավորվել, հայտնում է CBS News-ը։
Ջորջիայի հետաքննությունների բյուրոյի (GBI) տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան։ Երկու զոհերին հայտնաբերել են դեպքի վայրից մի քանի թաղամաս հեռու՝ այն վայրից, որը համարվում է հրաձգության սկզբնական կետը։
Դուլի շրջանի շերիֆ Քրեյգ Փիվին հայտնել է, որ շրջանավարտներին նվիրված երեկույթին ներկա է եղել ավելի քան 1000 մարդ։ Նրա խոսքով՝ երկու վայրերում, որոնք միմյանցից մոտ մեկ թաղամաս հեռավորության վրա են գտնվել, արձակվել է առնվազն 50 կրակոց։ Նա նաև նշել է, որ մարդկանց մի մասը վիրավորվել է, երբ մեքենաները փորձել են լքել տարածքը։
Հնարավոր կասկածյալների և միջադեպի դրդապատճառների մասին տեղեկություններ չեն հրապարակվում։

Արգենտինայում գազի պայթյունի հետևանքով առնվազն 20 մարդ է վիրավորվել (տեսանյութ)
160Երեկ, 23:24
ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունից կալանավորված օտարերկրացի է փախել (տեսանյութ)
205Երեկ, 14:18
Մոսկվայի հարավում պայթել է Ուկրաինայի նախկին վարչապետի խորհրդականի ավտոմեքենան (տեսանյութ)
380Երեկ, 13:49
Ուկրաինան հարվածել է Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանին․ կան զոհեր (տեսանյութ)
404Երեկ, 12:19
Պայթյուն՝ գազալցակայանում
187Երեկ, 11:48
Պակիստանում միկրոավտոբուսի՝ գետն ընկնելու հետևանքով 11 մարդ է զոհվել
484Երեկ, 11:25
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնում տեղակայված ամերիկյան ռադիոլոկացիոն կայանին
442Երեկ, 11:01
«Արաբկիր» ԲԿ-ում 12-ամյա տղա է մահացել
165Երեկ, 10:36