Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 20 դպրոց է վնասվել

Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերի ընթացքում 24 դպրոց է հրկիզվել կամ վնասվել։ Երկրի ողջ տարածքում դասերը դադարեցվել են։ Այս մասին France 2 և France Inter հեռուստաալիքների եթերում հայտնել է Ֆրանսիայի ազգային կրթության նախարար Էդուար Ժեֆրեն։
«Միանգամայն ակնհայտ է, որ սա վտանգ է ներկայացնում ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ աշակերտների համար։ Ազգային կրթության համակարգի 78 աշխատակից վիրավորվել է։ Մենք երբեք նման բան չենք տեսել։ Նրանց նկատմամբ դիտավորյալ հարձակում է իրականացվել»,- ասել է Ժեֆրեն։
Նշենք, որ ավագ դպրոցի աշակերտները դժգոհում են դասարանների գերբեռնվածությունից, ուսուցիչների պակասից, ուսումնական հաստատությունների վատ վիճակից և չափազանց ծանրաբեռնված դասացուցակից։ Հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայի իշխանությունները հայտնել են, որ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 5 հազար մարդ։

ԲԴԽ-ն ստացել է դատավորներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազության միջնորդությունները
3815:18
«Մարդու արժանապատվությունը չի դադարում գործել քրեակատարողական հիմնարկի դարպասներից ներս»․ Մհեր Մելքոնյան
5214:42
«Նոր ծրագիր է իջեցված»․ Սաթիկ Սեյրանյան
6214:24
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
7713:42
ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8500 չվերթ
14912:43
Պուտինը բլոգեր Լերչեկին ներում շնորհելու մասին հրամանագիր է ստորագրել
16712:00
«Մեկնում ենք հարավ-արևելյան Ասիա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
11111:12
Օրենքով գողերին «սիրում է», ընդդիմադիրներին՝ ոչ․ «Հրապարակ»
10909:24