«Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի օտարման գործընթացում խախտում է հայտնաբերվել

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է․ «Զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ուսումնասիրվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Քասախի կիրճ հանգստի գոտում գտնվող՝ «Վանա լիճ դրախտ» ռեստորանային համալիրի և դրան կից 2,56 հա հողամասի օտարման գործընթացի իրավաչափությունը։
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարի զեկուցմամբ, առանց սահմանված կարգով իրականացված գույքի գնահատման՝ ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 18-ի թիվ 337-Ա որոշմամբ, թույլատրվել է պետական սեփականություն հանդիսացող հանգստի գոտու շենքերն ու շինություններն ուղղակի վաճառքի եղանակով օտարել ֆիզիկական անձին՝ վաճառքի գինը սահմանելով 500 հազար ԱՄՆ դոլար։ Մինչդեռ, նույն գույքը դեռևս 1997 թվականին գնահատվել է 500 հազար ԱՄՆ դոլար, որից հետո համալիրն ընդլայնվել, կառուցապատվել և բարեկարգվել է։ Դեռ ավելին, օտարումից շուրջ մեկ տարի անց՝ 2005 թվականի ապրիլի 26-ի անշարժ գույքի հիփոթեքի պայմանագրով, նույն գույքի լիկվիդացիոն արժեքը սահմանվել է 700 հազար ԱՄՆ դոլար։
Ուսումնասիրությամբ պարզվել է նաև, որ առանց իրավական և պայմանագրային հիմքի ֆիզիկական անձի անվամբ գրանցվել է 2,56 հա հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը, որը հետագայում հիմք է հանդիսացել 115 միլիոն 814 հազար 400 դրամ կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ վերջինիս կողմից անհատույց սեփականության իրավունքի ձեռքբերման համար:
Դատախազը, պետական շահերի պաշտպանության լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Զինվորական դատախազության կողմից պետության շահերի պաշտպանության հայց է ներկայացվել դատարան, որն ընդունվել է վարույթ»։

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
25528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
27228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
34827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
34627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
28327.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
28727.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
21427.10.2026, 09:36
Հովիվը վերադարձվել է Ադրբեջան
31626.10.2026, 13:12