«Իրանը նախազգուշացնում է ԱՄՆ-ին՝ Քոնգրեսի ընտրություններից առաջ կամ հետո Իրանի վրա հարձակում չգործել»․ Աբդոլլահի

Թեհրանը նախազգուշացնում է Վաշինգթոնին Իրանի վրա հարձակում չգործել ինչպես Քոնգրեսի միջանկյալ ընտրություններից առաջ, այնպես էլ դրանցից հետո, հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ալի Աբդոլլահին։
«Եթե ընտրություններից առաջ կամ հետո՝ անկախ դրանց արդյունքից, նրանք (ԱՄՆ-ն՝ խմբ.) ինքնուրույն կամ (Իսրայելի՝ խմբ.) դրդմամբ քայլեր ձեռնարկեն Իրանի դեմ, Իսլամական Հանրապետության զինված ուժերն անմիջապես, հզոր և ցավոտ հարված կհասցնեն ամերիկյան թիրախներին՝ առանց որևէ սահմանափակման, ինչպես դուք տեսաք Ռամադան ամսվա պատերազմի ժամանակ (ԱՄՆ-ի և Իսրայելի՝ Իրանի հետ հակամարտության թեժ փուլը փետրվար-ապրիլ ամիսներին՝ խմբ.)»,- ասել է Աբդոլլահին, որի խոսքերը մեջբերում է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ «Եթե կրկին ռազմական գործողություններ սկսվեն, ապա դրա «կրակը կկլանի բոլորին»»,- հավելել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։

«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
6412:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
8512:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
14611:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
7311:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
11211:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
8311:00
«Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:48
«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
8610:12