«Արտաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության». Իրանի խորհրդարանի նախագահ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իսլամական Հանրապետության անփոփոխ քաղաքականությունը հարևան երկրների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումն է գործնական և ռազմավարական մակարդակներում: Այս մասին տեղեկացնում է Pars Today-ը։
Նա, մասնավորապես, ասել է. «Հուսով եմ՝ մոտ ապագայում վերջնականապես կհամաձայնեցվի Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական համագործակցության համաձայնագիրը։
Երկկողմ հարաբերություններից բացի, Կովկասում կան նաև տարածաշրջանային հարցեր, ներառյալ՝ տրանսպորտային երթուղիներ, որոնք Իրանը և Հայաստանը կարող են քննարկել։
Այսօր Կովկասյան տարածաշրջանը, առավել քան երբևէ, խաղաղության կարիք ունի, և դա պետք է ապահովվի պաշտոնական սահմանների ամրապնդմամբ։ Փորձը ցույց է տվել, որ արտաշրջանային ուժերի միջամտությունը կարող է հանգեցնել անկայունության։
Օրինակ՝ Պարսից ծոցի շրջանում մենք տեսնում ենք, որ եկել են օտար տերություններ, և որոշ երկրներ կարծում էին, թե նրանց ներկայությունը կարող է ապահովել իրենց անվտանգությունը, սակայն արդյունքում առաջացել է անկայունություն։ Այդ տերությունները միայն ձգտում են հասանելիություն ստանալ տարածաշրջանի երկրների հնարավորություններին և ռեսուրսներին ու հետապնդում են սեփական շահերը։
Հուսով ենք՝ երկու երկրների միջև քաղաքական և տնտեսական ոլորտներում կարծիքների փոխանակումն ու կայուն, հետևողական համագործակցությունը կնպաստեն տարանցման, էներգետիկայի և այլ ուղղություններով հնարավորությունների ստեղծմանը և գործնական արդյունքներ կտան։
Ամերիկացիները ռազմական ոլորտում Իրանի հետ դիմակայության մեջ չեն հասել իրենց նպատակներից և ոչ մեկին և պարտություն են կրել, իսկ քաղաքական ոլորտում խախտել են հուշագրի իրականացման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ այդպիսով ևս մեկ հարված հասցնելով սեփական հեղինակությանը»:

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
25528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
27228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
34827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
34627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
28327.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
28727.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
21427.10.2026, 09:36
Հովիվը վերադարձվել է Ադրբեջան
31626.10.2026, 13:12