«Հայաստանն ու Ադրբեջանը կորոշեն «3+3»-ի ղեկավարների հաջորդ հանդիպման վայրը»․ Կալուգին

Տարածաշրջանային համագործակցության «3+3» հարթակի մասնակից երկրների արտգործնախարարների հաջորդ նիստի անցկացման վայրը պետք է որոշեն Ադրբեջանն ու Հայաստանը, Ռուսաստանը պատրաստ է ցուցաբերելու անհրաժեշտ աջակցություն: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության՝ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Կալուգինի խոսքով՝ ձևաչափի շրջանակում համագործակցությունն ընդլայնվում է։ Հունիսին ՊՄՏՀ-ի շրջանակում գործարկվել է «3+3» փորձագիտական «ուղի»-ն՝ բոլոր վեց երկրի, ներառյալ՝ Վրաստանի, քաղաքագետների մասնակցությամբ։
Բացի դրանից՝ հոկտեմբերին Մոսկվայում «Ռուսական էներգետիկ շաբաթ» միջազգային ֆորումի հարթակում նախատեսվում է ձևաչափի շրջանակում առաջին հանդիպումը, որը նվիրված կլինի էներգետիկ համագործակցության հարցերին, հայտնել է դիվանագետը։
Հիշեցնենք, որ «3+3» ձևաչափը, որը միավորում է Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան, առաջարկվել է 2020 թվականի վերջին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Վրաստանին բազմիցս հրավիրել են մասնակցելու, սակայն վերջինս առայժմ չի միացել հարթակի աշխատանքներին։
Վեց երկրի ներկայացուցիչների առաջին հանդիպումը փոխարտգործնախարարների մակարդակով տեղի է ունեցել Մոսկվայում 2021 թվականի դեկտեմբերին։ 2023 թվականի հոկտեմբերին Թեհրանում անցկացվել է արտգործնախարարների առաջին հանդիպումը։ Վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Ստամբուլում։

Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները
3410:55
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3910:48
Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (տեսանյութ)
6110:36
«Դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփի ռազմական նախագծերը հայտնվել են վտանգի տակ»․ #Axios
10210:31
«Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը»․ «Ուժեղ Հայաստան»
6110:12
Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
6109:36
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ»
6809:24
Սարգսյան եղբայրներն ակտիվ նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին․ «Հրապարակ»
6309:12