Մահացել է «Օսկարի» դափնեկիր Եվա Մարի Սեյնթը

102 տարեկանում մահացել է ամերիկացի դերասանուհի, «Օսկար» մրցանակի դափնեկիր Եվա Մարի Սեյնթը, հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով ընտանիքի ներկայացուցիչ Ջեֆ Սանդերսոնին։
Սեյնթն իր կինոդեբյուտը կատարել է Էլիա Կազանի «Նավահանգստում» (1954) դրամայում՝ մարմնավորելով Իդի Դոյլի կերպարը Մարլոն Բրանդոյի խաղընկերությամբ։ Այդ դերի համար նա արժանացել է «Օսկար» մրցանակի՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերասանուհի։ Նրա հետագա ամենահայտնի դերերից մեկը Իվ Քենդալի կերպարն էր Ալֆրեդ Հիչքոքի «Հյուսիս-արևմուտքով դեպի հյուսիս» (1959) ֆիլմում։ Սեյնթը նկարահանվել է նաև այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Ելքը», «Գրան պրին», «Ընդհանուր ոչինչ» և «Սուպերմենի վերադարձը»։ «Օսկարից» բացի՝ Սեյնթն արժանացել է նաև «Էմմի» մրցանակի՝ «Մեր պես մարդիկ» (People Like Us) մինի-սերիալում երկրորդ պլանի դերի համար։

«Տենց հայաստանցի արտիստ չկա, որ լսարանի, փողի իմ լեվլին հասնի»․ Սուպեր Սաքո
42624.10.2026, 12:42
«Իմ սիրտը զբաղված է, ունեմ կողակից»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
49723.10.2026, 11:24
«Մեր մեջ չի եղել վեճ, պարզապես մենք իրար թողել ենք»․ Սոնա Շահգելդյան (տեսանյութ)
49323.10.2026, 11:18
Բլոգեր Ռաֆիկ Համբարձումյանը ներողություն է խնդրում
72220.10.2026, 22:36
Ռաֆիկ Համբարձումյանը (Haydalek) մտադիր է դադարեցնել իր գործունեությունը որպես բլոգեր
74019.10.2026, 15:00
Victoria’s Secret 2026-ի ցուցադրության տպավորիչ կադրերը (տեսանյութ)
146119.10.2026, 13:48
«Ես ու Էվելինան ապացուցեցինք՝ աշխարհն էլ մեր դեմ դուրս գա, դա մեր որոշումն է». Լևոն Մկրտչյան
67919.10.2026, 11:48
«Մեզ բաժանել են՝ հակառակ իմ ու քո կամքի»․ Անդրե (տեսանյութ)
108312.10.2026, 17:48