«Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ»․ Էլչին Ամիրբեկով

«Ադրբեջանը շարունակում է Հայաստանից ակնկալել քայլեր՝ խաղաղության պաշտոնական ձևակերպման ճանապարհին առկա լուրջ խոչընդոտը վերացնելու համար։ Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցում արձանագրված առաջընթացը և առկա փաստացի խաղաղությունը դեռևս չեն նշանակում խաղաղության գործընթացի ավարտ»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը՝ Ֆինլանդիա աշխատանքային այցի շրջանակում բարձր մակարդակի հանդիպումների ընթացքում։
Ամիրբեկովը նշել է, որ խաղաղության պաշտոնական ձևակերպումն անհրաժեշտ է դրա կայուն և անշրջելի բնույթն ապահովելու համար։ Բանակցությունների ընթացքում նա զրուցակիցներին մանրամասն տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ներկայիս վիճակի, հեռանկարների և դրական դինամիկայի մասին։ Նշվել է, որ ձևավորված դե ֆակտո խաղաղությունն արդեն շոշափելի գործնական արդյունքներ է տալիս, այդ թվում՝ տնտեսական համագործակցության և երկկողմ առևտրի ընդլայնման տեսքով։ Սա նպաստում է վստահության ամրապնդմանը և խաղաղության մթնոլորտի ձևավորմանը։

Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները
3410:55
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3910:48
Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (տեսանյութ)
6110:36
«Դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփի ռազմական նախագծերը հայտնվել են վտանգի տակ»․ #Axios
10210:31
«Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը»․ «Ուժեղ Հայաստան»
6110:12
Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
6109:36
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ»
6809:24
Սարգսյան եղբայրներն ակտիվ նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին․ «Հրապարակ»
6309:12