«Գիշերային հարձակման թիրախներից մեկը Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքն էր»․ Զելենսկի

Ռուսական զորքերը զանգվածային հարվածներ են հասցրել Կիևի և Ուկրաինայի 12 մարզերի էներգետիկ ենթակառուցվածքներին ու բնակելի թաղամասերին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Պուտինի ծննդյան օրվա կապակցությամբ ռուսական բանակը «նվեր» է մատուցել՝ Չեռնիգովի մարզի Պրիլուկի քաղաքում բնակելի շենք ոչնչացնելով։ Դա սովորական հինգհարկանի շենք էր։ Ցավոք, այս պահին հայտնի է հինգ զոհի և 26 վիրավորի մասին, այդ թվում՝ հինգ երեխայի։ Փլատակների տակ դեռ կարող են մարդիկ գտնվել»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ ռուսական հրթիռային հարվածների հետևանքով Դնեպրում ևս հինգ բազմաբնակարան շենք է վնասվել, իսկ Կրեմենչուգում՝ չորս բազմահարկ շենք։ Երկու մարդ զոհվել է, ութը՝ վիրավորվել։ Անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Զապորոժիեում վնասվել է բազմահարկ շենք։ Կիևում ռուսական հարվածների հետևանքով երկու մարդ է զոհվել։ Եվս երկու մարդ զոհվել է Ալեքսանդրիայում։
Զելենսկին նշել է, որ ռուսական կողմը կիրառել է 70 հրթիռ, բազմաթիվ բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև «Շահեդ» անօդաչու թռչող սարքեր։ Նա կոչ է արել միջազգային գործընկերներին օպերատիվ կերպով տրամադրել լրացուցիչ «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգեր և դրանց համար նախատեսված հրթիռներ՝ բալիստիկ սպառնալիքներին դիմակայելու համար։

«Մենք ժամանակի ընթացքում կկարողանանք ապահովել այն արդյունքը, որ ՔՊ-ն չունենա հաղթանակ»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
3520:24
«Բարեկամական խորհուրդս պարոն Սարգսյանին, ավելի լավ է կոկորդիլոսներով զբաղվիր»․ Ագնեսա Խամոյան (տեսանյութ)
5020:06
«ՔՊ-ն հա՛մ կաշառք տվող, հա՛մ կաշառք վերցնող ուժ է»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6419:12
«Ձեր թևերը կտրվել են Ստեփանավանում՝ ձեր գործընկերոջ կեղտոտ գործելաոճի արդյունքում»․ Անդրանիկ Գևորգյան (տեսանյութ)
7518:42
«ԵՄ-ն ու Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հարցում շատ բան կարող են սովորել Թրամփից»․ Դմիտրիև
9818:37
«Եթե հաջողություններ գրանցեին, Նարեկ Կարապետյանը վիդեոներ էր հրապարակելու, թե ոնց է ՔՊ-ի թևերը կտրտում»․ Արփի Դավոյան (տեսանյութ)
6618:24
«Ազգային միասնական օրակարգի ձևավորման հնարավորությունները սպառված չեն»․ Տիգրան Աբրահամյան
6217:48
«Փորձում են համոզել, որ հակառակորդի առաջադրած պայմաններին հարմարվելը հասուն քաղաքականություն է»․ Արմեն Հովասափյան
6817:30