Շաբաթ, 14 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)

«Կոնսերվատորիայի պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները». Վարդան Հակոբյան (ՈՒՂՂՎԱԾ)
1799
Չորեքշաբթի, 07 հոկտեմբերի, 2026 թ., 22:48

Կոնսերվատորիայի դատարկ պատը․ լուսանկարների հեռացման պնդումն ու իրականությունը՝ https://shorturl.at/Js76D

Դիրիժոր Վարդան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Այս դատարկ պատը Կոնսերվատորիայում է, այտեղ եղել է պատերազմում սպանված երաժիշտների նկարները, որոնք հանվել են։
Այս անկյունը վերականգնելը կոնսերվատորիայի ուսանողության ու դասախոսական կազմի պարտքն է, եթե այն չվերականգնվեց, շուտով կփակվի նաև Կոնսերվատորիան։
Կոմիտասցիները չեն կարող վերածվել անլեզու և հնազանդ ստրուկների։
Սա գոյութենական կռիվ է, ոչ միայն պատվի։
Սերունդները մեզ չեն ներելու ընկրկելու դեպքում»։

Աղբյուրը`   Վարդան Հակոբյան