Արևելյան Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության ցուցանակը հանվել է

Արևելյան Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսության աշխատակիցները հեռացրել են հաստատության ցուցանակները՝ Իսրայելի կողմից սահմանված՝ գործունեությունը դադարեցնելու վերջնաժամկետի լրանալուն պես։ Reuters-ի լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես են աշխատակիցները շենքի վրայից հեռացնում «Բրիտանիայի գլխավոր հյուպատոսություն» գրությամբ ցուցանակը, ինչպես նաև հյուպատոսական բաժնին վերաբերող մեկ այլ ցուցանակ։ Շենքի վրա դեռևս ծածանվում էր Մեծ Բրիտանիայի դրոշը։
Times-ի հաղորդմամբ՝ Իսրայելը չի պատրաստվում արտաքսել դիվանագետներին և նրանց ընտանիքներին։ Նրանք պետք է աշխատեն Թել Ավիվում գտնվող Մեծ Բրիտանիայի դեսպանատնից։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ հյուպատոսության դիվանագիտական կարգավիճակը կչեղարկվի։
Նշենք, որ այսօր լրանում է 30 օրը՝ այն պահից, երբ Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հրահանգել էր փակել Արևելյան Երուսաղեմում գտնվող հյուպատոսությունը։ Դա պատասխան էր Մեծ Բրիտանիայի որոշմանը՝ արգելել Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի հետ առևտուրը։

«Ես երբևէ ձեր մոր մասին խոսե՞լ եմ». Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
614:30
«Մեր վերադարձը ՀԱՊԿ չենք տեսնում»․ Արարատ Միրզոյան (տեսանյութ)
1314:24
«Այստեղ ունեք սուբյեկտ, որը մարդկանց ընտանիքներին է նկարում լողափում, տարածում». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
1814:18
ՔՊ-ի և «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հարցեր են պարզաբանում (տեսանյութ)
4814:00
«Եթե Թուրքիայի հետ պատերազմական իրավիճակ լինի, ռազմաբազան կարող է դիմակայել ընդամենը 20 րոպե»․ Սարիկ Մինասյան (տեսանյութ)
5213:48
«Ընդեղ մի հատ սուբյեկտ ունեք...». ԱԺ-ում իրավիճակը լարվեց (տեսանյութ)
5013:42
ԱԺ-ն ընդունեց ԹՐԻՓՓ նախագիծը
5013:36
«Մեծագույն հաճույքով, դանդաղ հեռացնելու եմ դահլիճից». Ռուբեն Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին
4513:30