Փաշինյանը, Ալիևը և այլ ղեկավարներ` Թուրքմենստանում ազգային ուտեստների փառատոնում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և այլ ղեկավարներ մասնակցել են ԱՊՀ երկրների ազգային ուտեստների փառատոնին և մշակութային ծրագրին, որոնք անցկացվում են Թուրքմենստանի «Ավազա» զբոսաշրջային գոտում:
Թուրքմենստանի մշակույթի նախարարության տվյալներով՝ փառատոնն անցկացվում է հոկտեմբերի 7–8-ին՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի նախօրեին, որը նախատեսված է հոկտեմբերի 9-ին՝ Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովի նախագահությամբ։
Փառատոնի մասնակիցները ներկայացնում են ազգային խոհանոցը, ավանդական արհեստները, հագուստը, ասեղնագործությունը և երաժշտական գործիքները։ Մշակութային ծրագիրը ներառում է նաև ԱՊՀ երկրների արտիստների ելույթներ։
Միջոցառումներին մասնակցում են Համագործակցության անդամ պետությունների պատվիրակությունները։ Մասնավորապես, Տաջիկստանը ներկայացրել է ազգային ուտեստներ և ժողովրդական վարպետների արտադրանք, իսկ նրա արտիստները հանդես են եկել երգերով ու պարերով։
ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հոկտեմբերի 9-ի նիստին ակնկալվում է Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի առաջնորդների մասնակցությունը։

Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
25528.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
27228.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
34827.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
34627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
28327.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
28727.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
21427.10.2026, 09:36
Հովիվը վերադարձվել է Ադրբեջան
31626.10.2026, 13:12