Այսօր բռնազավթված Ջրականում որդին, ապա ժամեր անց` հայրը, պայթել են ականի վրա

Արցախից բռնազավթված Ջրականի (Ջաբրայիլի) շրջանի Դաղմաշանլի գյուղի բնակիչ Օրհան Ղահրամանովը (ծնված 2000թ.) պայթել է ականի վրա՝ Դաղմաշանլի գյուղում անասուններ արածեցնելիս։
Դեպքի հետևանքով նա ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ։ Նա ստացել է վերջույթների ծանր վնասվածքներ:
Ժամեր անց Ադրբեջանի ականազերծման գործակալության (ANAMA) համատեղ հայտարարության մեջ նշվում է, որ Օրհան Ղահրամանովի հայրը՝ 1966 թվականին ծնված Աշրաֆ Ղահրամանովը նույն վայրում հակահետևակային ականի պայթյունից տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել։
«ANAMA-ն, ՆԳՆ-ն և գլխավոր դատախազությունը կրկին կոչ են անում քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, ուշադիր լինել ականների վտանգի նշանների նկատմամբ, խուսափել կասկածելի առարկաներին դիպչելուց և անծանոթ ու ցանկապատված տարածքներ մտնելուց», - ասվում է համատեղ հայտարարության մեջ։

Մասիսում հայ-իրանական «դեբոշ» է եղել. «Հրապարակ»
3209:18
Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
286Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
300Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
491Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
345Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
431Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
176Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32408.11.2026, 21:00