«Ադրբեջանն ու Հայաստանը առաջադրել են Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար»․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու ջանքերը կարժանանան Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցի իր էջում։
«Նախագահ Դոնալդ Թրամփը պատմական դեր է խաղացել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության առաջմղման գործում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին իր նախաձեռնությամբ կազմակերպված Վաշինգթոնի խաղաղության գագաթնաժողովում։
Ի նշան խաղաղության գործընթացում նրա նշանակալի ավանդի՝ Ադրբեջանը և Հայաստանը, իմ նախաձեռնությամբ, համատեղ առաջադրել են նախագահ Թրամփի թեկնածությունը Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։
Հույս ունենք, որ նախագահ Թրամփի՝ մեր տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու պատմական ջանքերը պատշաճ ճանաչում կստանան այս տարվա Խաղաղության Նոբելյան մրցանակի շնորհման ժամանակ»,- ասվում է հրապարակման մեջ։

Զելենսկին Թրամփի բանագնացների հետ քննարկել է Աբու Դաբիում կայանալիք բանակցությունները
3410:55
Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով (տեսանյութ)
3910:48
Դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը (տեսանյութ)
6110:36
«Դեմոկրատների հաղթանակից հետո Թրամփի ռազմական նախագծերը հայտնվել են վտանգի տակ»․ #Axios
10210:31
«Փաշինյանը փորձում է հակաժողովրդավարական մեթոդներով պարտադրել Ալիևի Սահմանադրության ընդունումը»․ «Ուժեղ Հայաստան»
6110:12
Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
6109:36
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ»
6809:24
Սարգսյան եղբայրներն ակտիվ նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին․ «Հրապարակ»
6309:12