Ուրբաթ, 09 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել Թուրքմենստանում

Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել Թուրքմենստանում
61
Այսօր, 17:30

Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Մասուդ Փեզեշքիանը եռակողմ հանդիպում են անցկացրել Թուրքմենստանում՝ Կասպյան բնապահպանական գագաթնաժողովի ավարտից հետո: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Այո, իսկապես նման հանդիպում տեղի է ունեցել»,- նշել է Պեսկովը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարների նախորդ եռակողմ հանդիպումը տեղի է ունեցել 9 տարի առաջ:

Կասպյան բնապահպանական գագաթնաժողովը մերձկասպյան հինգ պետությունների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ղեկավարների հանդիպում է, որտեղ քննարկվում են Կասպյան տարածաշրջանում համագործակցության հարցերը, ներառյալ անվտանգությունը, տնտեսությունը, տրանսպորտը, Կասպից ծովի իրավական կարգավիճակը և նրա էկոհամակարգի պաշտպանությունը։