20-ամյա կնոջ նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը

Սեպտեմբերի 15-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևան քաղաքի վարչությունում տեղեկություն է ստացվել, որ 20-ամյա կինը Արմավիրի մարզից անհայտ մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է Երևան, սակայն նշված ավտոմեքենայի վարորդը ճանապարհին անբարո առաջարկներ է արել և «ձեռք է գցել»։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևան քաղաքի քրեական վարչության ծառայողներին 20-ամյա կինը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 13։00-ի սահմաններում, Արմավիրի մարզից նստելով անհայտ մակնիշի և համարանիշի տաքսի ավտոմեքենա՝ ուղևորվել է Երևան։ Այնուհետև, հասնելով Մաշտոցի պողոտա, վարորդը նրա նկատմամբ կատարել է սեռական բնույթի բռնի գործողություններ, որից հետո «Ֆրանսիայի» հրապարակում կայանել է, և ինքը իջել է ավտոմեքենայից։ Պարզվել է, որ նշված տաքսի ավտոմեքենայի վարորդը Երևանի բնակիչ 65-ամյա Աշոտ Հ․-ն է, ով ձերբակալվել է։ Դեպքի փաստով
նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
281Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
296Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
481Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
341Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
423Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
175Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32308.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30308.11.2026, 20:00