Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը

Ուկրաինայի ամենամեծ պողպատաձուլական գործարանը՝ «ԱրսելորՄիտտալ Կրիվոյ Ռոգ»-ը, ռուսական հարվածներից հետո սկսել է նախապատրաստական աշխատանքներ տանել ամբողջական փակման համար: Հաջորդ երկու ամիսների ընթացքում գործարանը նախատեսում է անվտանգ կերպով փակել սարքավորումները և արգելակել իր արդյունաբերական ակտիվները:
Գործարանի գործադիր տնօրեն Մաուրո Լոնգոբարդոյի խոսքով՝ «սառը փակման» որոշումն ընդունվել է բիզնեսը պահպանելու համար. «Մեր առաջնահերթությունը մեր մարդկանց և արդյունաբերական ակտիվների պահպանումն է, որպեսզի կարողանանք վերսկսել գործունեությունը հնարավորինս շուտ»:
Լոնգոբարդոն ընդգծել է, որ «ԱրսելորՄիտտալ» խումբը չի լքում Ուկրաինան, բայց անվտանգ գործունեությունն անհնար է ներկա պայմաններում:
Financial Times-ը սեպտեմբերին հաղորդել է, որ գործարանը բազմիցս խոցվել է ռուսական հարվածներից՝ չորս հարձակում հինգ շաբաթվա ընթացքում: Հրթիռային հարձակումների հետևանքով զոհվել է հինգ աշխատակից և վիրավորվել ևս 17-ը: Ընկերությունը նաև որոշել է դադարեցնել մոտակա երկաթի հանքի գործունեությունը: Երկու օբյեկտներում էլ գործունեությունը նախատեսվում է վերսկսել, երբ տարածաշրջանում խաղաղություն հաստատվի:
«ԱրսելորՄիտտալ Կրիվոյ Ռոգ»-ը դարձավ Ուկրաինայի խոշորագույն պողպատաձուլական ընկերությունը՝ Մարիուպոլի «Ազովստալ» և «Իլյիչի երկաթա-պողպատե գործարանների» կորուստից հետո՝ քաղաքի ռուսական օկուպացիայի ժամանակ։ Լայնածավալ պատերազմից առաջ գործարանը տարեկան արտադրում էր 4.9 միլիոն տոննա պողպատ։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
281Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
296Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
481Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
341Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
423Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
175Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32308.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30308.11.2026, 20:00