«Բեկում հնարավոր է միայն Զելենսկու և Պուտինի հանդիպումից հետո»․ Սիբիհա

Խաղաղության բանակցություններում բեկում հնարավոր է միայն Վլադիմիր Զելենսկու և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհան՝ РБК-Украина-ին տված հարցազրույցում։
Լրագրողի հարցին, թե արդյոք Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև եռակողմ հանդիպումը մնում է օրակարգում և երբ այն կարող է տեղի ունենալ, Սիբիհան պատասխանել է, որ Կիևը մշտապես հաստատել է իր պատրաստակամությունը նման հանդիպման համար։ «Մենք կցանկանայինք, որ այն տեղի ունենա որքան հնարավոր է շուտ։ Մենք կօգտագործենք յուրաքանչյուր հնարավորություն, նույնիսկ ամենափոքրը՝ խաղաղությունը մոտեցնելու համար»,- ասել է ԱԳ նախարարը։
Նրա կարծիքով՝ խաղաղության հասնելու ջանքերում նոր կամ որակապես նոր դինամիկա ապահովելու ամենաարդյունավետ և ճիշտ քայլը Պուտինի և Զելենսկու հանդիպումը կլինի։ «Կամ Թրամփի մասնակցությամբ, կամ Թուրքիայի նախագահ Էրդողանի միջնորդությամբ։ Մենք այդ մասին ազդակներ ենք ուղարկում և պատրաստ ենք հանդիպմանը»,- հավելել է Սիբիհան։

Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
2309:36
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ»
4209:24
Սարգսյան եղբայրներն ակտիվ նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին․ «Հրապարակ»
4309:12
«Քաղաղաքական անպատասխանատուների ժամանակաշրջանից ՀՀ-ն կորուստներով է դուրս գալու»․ Ոսկան Սարգսյան
4709:06
«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
11403:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
12502:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
12900:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
13800:00