«Մենք շատ կցանկանայինք վերականգնել հարաբերությունները Վրաստանի իշխանությունների հետ, բայց դրա համար նրանք պետք է քայլեր ձեռնարկեն»․ Կոս

Մենք շատ ենք ցանկանում վերականգնել համագործակցությունը Վրաստանի իշխանությունների հետ, սակայն դրա համար նրանք պետք է որոշակի քայլեր ձեռնարկեն, Լյուքսեմբուրգում ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպումից առաջ հայտարարել է ընդլայնման հարցերով եվրոհանձնակատար Մարթա Կոսը։
«Քանի դեռ նրանք առաջ չեն շարժվում, այլ, ընդհակառակը, բազմաթիվ օրենքներ են ընդունում, որոնք հետընթաց են նշանակում, մենք չենք խորացնում համագործակցությունը նրանց հետ, քանի որ նրանք չեն շարժվում եվրոպական արժեքների ուղղությամբ։ Սակայն Վրաստանի ժողովրդի համար շատ կարևոր է այն ուղերձը, որ չնայած իշխանությունների հետ համագործակցության բացակայությանը՝ մենք համագործակցում ենք քաղաքացիական հասարակության հետ և աջակցում ժողովրդին։ Մենք աջակցություն ենք ցուցաբերում բազմաթիվ ոլորտներում և շարունակելու ենք դա անել նաև ապագայում։
Լավ կլիներ, որ Վրաստանը թեկնածու լիներ ոչ միայն թղթի վրա, այլև իրականում։ Սակայն դրա համար անհրաժեշտ են երկու կողմերի ջանքերը»,- հայտարարել է Մարթա Կոսը։

«Մենք շատ կցանկանայինք վերականգնել հարաբերությունները Վրաստանի իշխանությունների հետ, բայց դրա համար նրանք պետք է քայլեր ձեռնարկեն»․ Կոս
6622:24
«44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանին վիրավորում էր պատճառել «մի հատ խփնվուկ ադրբեջանցի»». Էդգար Ղազարյան
4222:18
«Երբևէ Սասուն անունն այդպիսի ռուսական առոգանությամբ չէր հնչել». Անուշ Սեդրակյան
5521:48
«Նիդերլանդները մտադիր չէ պաշտպանության հարցերում ապավինել ԱՄՆ-ին». Դիլան Եշիլգյոզ-Զեգերիուս
11020:48
«Իշխանությունը ոչ մի հակափաստարկ չունի». Քրիստինե Վարդանյան
6620:18
Newsweek-ը ներկայացրել է Վլադիմիր Զելենսկիին փոխարինող չորս թեկնածուի անուն
19318:36
«Ե՞րբ կավարտվի «թավշյա հեղափոխությունը»». Անդրանիկ Թևանյան
7518:06
«Խաղաղություն բառը շահարկելով՝ միայն մահեր եք բերում»․ Գառնիկ Դանիելյան
7717:42