Անզգուշաբար քացախաթթու խմած 2 տարեկան երեխան մահացել է

Հոկտեմբերի 4-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11:25-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մարտունու բժշկական կենտրոն է տեղափոխել 2-ամյա երեխայի։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, իսկ բժիշկները հայտնել են, որ երեխայի վիճակը բավարար է, իսկ նա բերվել էր «սուր էկզոգեն թունավորում քացախաթթվով» ախտորոշմամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոշ ժամանակ անց երեխային շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխել են «Սևան» բժշկական կենտրոն, որտեղից հետո ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել երեխա՝ մահացած վիճակում։
Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 19:30-ի սահմաններում, իրենց գյուղի տնամերձ հողամասում խաղալու ժամանակ 2-ամյա տղան քացախաթթվով լցված տարա է գտել և խմել տարայի պարունակությունը, ինչն էլ դարձել է թունավորման պատճառ։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
281Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
296Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
481Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
341Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
423Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
175Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32308.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30308.11.2026, 20:00