«Կալասը նույնիսկ քարտեզի վրա չի կարող գտնել Վրաստանը». Կալաձե

ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը չի կարողանա քարտեզի վրա գտնել Վրաստանը, սակայն միջամտում է հանրապետության ներքին գործերին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Թբիլիսիի քաղաքապետ և իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
«Եթե Կայա Կալասին քարտեզ տաք, նա չի կարողանա ցույց տալ, թե որտեղ է գտնվում Վրաստանը։ Ինչի՞ մասին է ընդհանրապես խոսքը։ Բոլոր ողջամիտ մարդիկ՝ նրանք, ովքեր տարբեր հարցերի վերաբերյալ ողջամիտ մոտեցում ունեն և ներքաշված չեն քաղաքական շահարկումների մեջ, հասկանում են Վրաստանի կարևորությունը։ Օրինակ՝ կոնկրետ այս դեպքում մենք գիտենք, թե որն է հիմնական շահը. ինչ-որ կերպ իշխանության բերել իրենց գործակալական ցանցի ներկայացուցիչներին, որպեսզի հետագայում կարողանան օգտագործել երկիրը՝ սեփական շահերն առաջ մղելու համար»,- ասել է Կալաձեն։
Առավոտյան՝ Լյուքսեմբուրգում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ, Կալասը հայտարարել էր, որ մասնակիցները կարճ կանդրադառնան Վրաստանի թեմային, սակայն 2027 թվականի հունվարին տեղի կունենա համապարփակ քննարկում երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»
2309:36
Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը․ «Փաստ»
4209:24
Սարգսյան եղբայրներն ակտիվ նախապատրաստվում են Երևանի քաղաքապետի ընտրություններին․ «Հրապարակ»
4309:12
«Քաղաղաքական անպատասխանատուների ժամանակաշրջանից ՀՀ-ն կորուստներով է դուրս գալու»․ Ոսկան Սարգսյան
4709:06
«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
11403:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
12502:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
12900:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
13800:00