«Փորձե՞լ է արդյոք Տիգրան Ավինյանն օգտվել իր «բարեփոխած» հանրային տրանսպորտից». Գառնիկ Դանիելյան

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տևական ժամանակ է՝ Երևանում երթևեկությունը կաթվածահար է։ Կանգառներում հարյուրավոր մարդիկ սպասում են հանրային տրանսպորտին, որը հաճախ այնքան գերբեռնված է լինում, որ անգամ ոտք դնելու տեղ չի մնում։ Նույն իրավիճակն է նաև Երևանի մետրոպոլիտենում։ Եվ այսպես՝ ամեն օր, ամեն ժամ։
Երևանցիների համար քաղաքում տեղաշարժվելը դարձել է ամենօրյա փորձություն։ Մարդիկ ստիպված են ժամեր կորցնել խցանումներում՝ ուշանալով աշխատանքից, ուսումից և իրենց առօրյա գործերից։
Կանգառներում ու հանրային տրանսպորտում չես տեսնի այս իշխանության որևէ ներկայացուցչի։ Հետաքրքիր է՝ փորձե՞լ է արդյոք Տիգրան Ավինյանն օգտվել իր «բարեփոխած» հանրային տրանսպորտից։
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության աշխատակիցները ևս պարտավոր են անձամբ օգտվել հանրային տրանսպորտից՝ տեղում արձանագրելով այն խնդիրները, որոնք հետևանքն են ոլորտի վատ կառավարման։ Մինչդեռ, վերջիններս երթևեկում են կամ սեփական ավտոմեքենաներով, կամ քաղաքապետարանի տրամադրած հատուկ ավտոբուսով։
Հանրային տրանսպորտի սակագնի թանկացումը որևէ կերպ չի լուծել առկա խնդիրները։ Ավելին՝ գերբեռնվածության հետևանքով քաղաքացիները հաճախ չեն կարողանում տեղավորվել ավտոբուսներում, իսկ երբեմն էլ՝ ստանում են մարմնական վնասվածքներ։ Սա անարժանապատիվ և նվաստացուցիչ իրավիճակ է։
Երևանցիների հանդեպ սերը պետք է դրսևորվի ոչ թե տոնակատարություններով, այլ այս խնդիրների լուծման ուղղությամբ իրական ջանքեր գործադրելով։
Եվ այս ամենի ֆոնին՝ հունվարի 1-ից Երևանի քաղաքապետի և քաղաքապետարանի պաշտոնյաների աշխատավարձերը զգալիորեն կբարձրանան։
Երևանն իսկապես հայտնվել է ճգնաժամի մեջ, որը հաղթահարելու համար իշխանափոխությունը խիստ հրամայական է»։

«Անդադար լսում ենք հատկապես տղա երեխաներին չվճարելու պատրվակով ավտոբուսից իջեցնելու դեպքերի մասին». Էլիզա Առաքելյան
36911.11.2026, 23:30
«Էս էլ ճամփին պետք կգա». Նիկոլ Փաշինյանը բանանը խցկեց գրպանը (տեսանյութ)
37911.11.2026, 22:54
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն պարզաբանում է ներկայացրել
38111.11.2026, 19:06
«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
49809.11.2026, 15:01
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
48509.11.2026, 12:48
«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
79906.11.2026, 11:12
Ինչ պայմաններում են երթևեկում Երևանի երթուղային ավտոբուսների ուղևորները (տեսանյութ)
84305.11.2026, 22:24
«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան
88104.11.2026, 22:30