Խոշոր հրդեհ` Ռոստովի պլաստիկի պահեստում

423
Երեքշաբթի, 13 հոկտեմբերի, 2026 թ., 21:36
Ակսայի (Ռոստովի մարզ) «Ակսայկարդանդետալ» ԲԲԸ-ին պատկանող պլաստիկի պահեստում հրդեհ է մոլեգնում, որի մարման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ։
«Ակսայկարդանդետալ» ԲԲԸ պահեստում հրդեհը սկսվել է երեքշաբթի կեսօրին։ Սկզբում հրդեհը ընդգրկել է 500 քառակուսի մետր տարածք։ Հրդեհի պատճառով Ակսայի Լենինի պողոտայի մի մասը փակվել է։ Ավելի ուշ հրդեհ է բռնկվել երկրորդ պահեստում, պատը փլուզվել է, և հրդեհը տարածվել է 9000 քառակուսի մետր տարածքի վրա։ Հրդեհը դասակարգվել է՝ որպես երրորդ կատեգորիայի հրդեհ։
Հրդեհաշիջման աշխատանքները խոչընդոտվում են շենքի ներսում պլաստիկի առաջացրած բարձր հրդեհային բեռի պատճառով, իսկ ուժեղ քամիները նպաստում են կրակի և ծխի արագ տարածմանը։ Անձնակազմը տարհանվել է։ Վիրավորների մասին տեղեկություններ չկան։

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
226Երեկ, 22:25
Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր
248Երեկ, 21:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
295Երեկ, 14:19
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
347Երեկ, 09:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
24116.11.2026, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
42116.11.2026, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
61116.11.2026, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
38416.11.2026, 17:42