Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Շոշ գյուղի պատմական հուշարձանները

Ադրբեջանը ոչնչացրել է Արցախի Ասկերանի շրջան Շոշ գյուղում մի քանի պատմական հուշարձան։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնում է Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն, «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպության փոխնախագահ Հովիկ Ավանեսովը՝ վկայակոչելով արբանյակային լուսանկարների փաստագրական վերլուծությունը։
Վերլուծությունը ցույց է տալիս, որ 2024թ․ թվականի ապրիլի 19-ից մինչև 2025 թվականի հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանը և Արցախյան պատերազմի հերոս, ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Արգամ Հարությունյանի հիշատակը հավերժացնող հուշակոթողը։
Գրառմանը կից հրապարակված արբանյակային լուսանկարներում երևում է, որ երբեմնի հուշարձանների տեղում քարեր են։
Նա նաև հիշեցնում է, որ Արցախի բռնազավթումից հետո Ադրբեջանի կողմից տարբեր բնակավայրերում ոչնչացվել ու պղծվել են եկեղեցիներ, պատմական հուշարձաններ, խաչքարեր։
«Շուշիում ամբողջությամբ ոչնչացվել է Հայոց ցեղասպանության, Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։ Ներկայում այդ տարածքում կառուցվում են ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ՝ հայկական հիշողության ամբողջական վերացման և պատմական միջավայրի վերաձևակերպման նպատակով»,- նշում է Ավանեսովը։
Ադրբեջանը հուշարձաններ է ոչնչացրել Հադրութի շրջանի Մեծ Թաղեր, Ազոխ բնակավայրերում, Բերձորում, Ստեփանակերտում, Ասկերանի շրջանի Աստղաշեն, Այգեստան գյուղերում, և այսպես շարունակ։


«Սամվել Կարապետյանի նոր քրեական վարույթով 91 քննիչ է ներգրավվել». Ռուբեն Հակոբյան (տեսանյութ)
160Երեկ, 21:12
Մահացել է Նորայր Մեհրաբյանը
190Երեկ, 13:54
ԱՄՆ-ում աճուրդի կհանվի Այվազովսկու՝ նախկինում անհայտ կտավը (լուսանկար)
65212.11.2026, 00:13
Ադրբեջանը զայրացել է, որ Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների սրահը Չարենցի անունով է անվանակոչվել
38811.11.2026, 21:12
Իրանի փոխնախագահը Կապույտ մզկիթում հանդիպել է Լորիս Ճգնավորյանին
55910.11.2026, 00:30
«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
52009.11.2026, 22:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
44109.11.2026, 22:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
68607.11.2026, 16:12