Դանակահարություն՝ Երևանում

Սեպտեմբերի 14-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի, որովայնի հատվածի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորն Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Արտակ Ա-ն է։ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության ծառայողները նույն օրը Ալեք Մանուկյան փողոցից մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալել են Երևանի բնակիչներ 19-ամյա Սարգիս Մ-ին, 19-ամյա Հովհաննես Գ-ին, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Կարեն Ֆ-ին, 18-ամյա Ջիվան Տ-ին, 18-ամյա Նարեկ Ղ-ին։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Արտակ Ա-ին սուր, կտրող-ծակող գործիքով հարվածներ հասցրել և մարմնական վնասվածք է պատճառել Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Էդմոն Պ-ն, ում հայտնաբերել են և տեղափոխել ոստիկանություն՝ իր վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։ Էդմոն Պ-ի հետ ոստիկանություն է տեղափոխվել նաև նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 20-ամյա Կոլյա Պ-ն, ովքեր մարմնական վնասվածք պատճառելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել են։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
269Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
284Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
465Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
328Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
412Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
171Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32008.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30008.11.2026, 20:00