«Սպիտակ տունը կարող է աշխատանքից ազատել իր նոր մամուլի քարտուղարին՝ առաջին իսկ ճեպազրույցից հետո». ԶԼՄ-ներ

Սպիտակ տան նոր մամուլի քարտուղար Քեթի Զաքարիան առաջին մամուլի ասուլիսի ընթացքում վատ է դրսևորել իրեն, ինչը կարող է հանգեցնել նրա մոտալուտ պաշտոնանկությանը։ Այս մասին, հղում կատարելով ԱՄՆ նախագահի վարչակազմի մի քանի խորհրդականների և պաշտոնյաների, հայտնում է CNN-ը։ Այդ մասին գրում է նաև MS NOW-ի լրագրող Ջեյք Թրեյլորը։ Հեռուստաալիքի զրուցակիցները քննադատել են նրա ելույթը՝ այն բնութագրելով որպես անսովոր, անհարմար և անբնական։
«Ամբիոնի մոտ ելույթ ունենալը հեշտ չէ, բայց նա հենց սկզբից սխալ ընթացք վերցրեց։ Նա պետք է զգալիորեն բարելավի իր աշխատանքը, և դա պետք է անի հնարավորինս արագ, հակառակ դեպքում կգերազանցի Սքարամուչիի ռեկորդը», — MS NOW-ի լրագրողին ասել է Սպիտակ տան պաշտոնյան։ Էնթոնի Սքարամուչին Սպիտակ տան հաղորդակցության գծով տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 2017 թվականի հուլիսին և այդ պաշտոնում աշխատել ընդամենը 11 օր։
Զաքարիայի ճեպազրույցը տևել է 15 րոպե, որի մեծ մասը հատկացվել է ներածական խոսքին, որի ընթացքում նա գովեստի խոսքեր է հնչեցրել նախագահ Դոնալդ Թրամփի հասցեին։ Այնուհետև նա հարցեր տալու հնարավորություն է ընձեռել ընդամենը երեք լրագրողի, որից հետո ավարտել է ճեպազրույցը։ Բացի այդ, լրագրողների հարցերին պատասխանելիս նա շփոթել է իր ամուսնուն և ԱՄՆ նախագահին։

«Դավաճանն ու թշնամին հենց այս տեսքն ունի»․ Զարուհի Մուրադյան (տեսանյութ)
3000:48
«Խաբեբաները խաբեբաներին չեն պատժում»․ Սևակ Հակոբյան (տեսանյութ)
4100:36
«Ադրբեջանին հաջողվել է կապիտուլացնել մեր հասարակության մի հատվածի բանականությունը»․ Արա Պողոսյան
6000:12
«Ամենազոր թվացող առաջնորդները վաղը կարող են հայտնվել ճաղերի հետևում »․ Սենոր Հասրաթյան
52Երեկ, 23:54
«Մեհրիբան Ալիևան էլ որ գա իշխանության, մեր մտավորականության մեծ մասը կանգնելու է նրա կողքին՝ աղախինի դեր է կատարելու»․ Հուսիկ Արա (տեսանյութ)
83Երեկ, 22:00
«Ռազմական գործողություններից ոչ մեկը հօգուտ ԱՄՆ-ի չեղավ»․ Կարեն Հովհաննիսյան
80Երեկ, 21:42
«Ինչո՞ւ օրենքը բոլորի համար հավասարապես չի գործում»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
100Երեկ, 20:42
«ՔՊ-ական իշխանությունը սկզբունքներ չունի»․ Ոսկան Սարգսյան
102Երեկ, 20:12