««3+3» ձևաչափով առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում»․ Լավրով

Ռուսաստանն ակտիվորեն աջակցում է «3+3» ձևաչափին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների խորհրդակցության գագաթնաժողովից հետո։
«Կցանկանայի հիշատակել Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնած «3+3» ձևաչափը՝ Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, ինչպես նաև Ռուսաստան, Թուրքիա և Իրան։ Մենք մի քանի անգամ հանդիպել ենք, և այժմ սպասում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվեն, թե ով է հաջորդը հյուրընկալելու այս խմբի արտաքին գործերի նախարարների հանդիպումը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։ «Կարծում եմ՝ առաջիկա հանդիպումը կարելի է անցկացնել Ադրբեջանում, իսկ հաջորդը՝ Երևանում։ Դա ճիշտ կլիներ»,- հավելել է նա։
«Ես այս ձևաչափը հիշատակում եմ, քանի որ այն իսկապես համապարփակ է և նվիրված չէ որևէ առանձին նախագծի, որը նախատեսվում է իրականացնել տարածաշրջանային համատեքստից դուրս։ Այդ պատճառով մենք ակտիվորեն աջակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի առաջարկած «3+3» ձևաչափին»,- հայտարարել է Լավրովը։

«Քաղաղաքական անպատասխանատուների ժամանակաշրջանից ՀՀ-ն կորուստներով է դուրս գալու»․ Ոսկան Սարգսյան
209:06
«Փաշինյանին հետաքրքիր է բացառապես մարդկանց ազատությունից զրկելը»․ Մանե Թանդիլյան․
10903:06
«Ժողովուրդը որոշել է սթափեցնել իրականությունից կտրված իշխանական վերնախավին»․ Անի Սամսոնյան
12002:06
«Նազարյան Գեղամի՝ «խցանումների խնդրի» լուծման տարբերակը տիպիկ «ՔՊ-ական» է»․ Կարեն Հեքիմյան
12600:30
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազգային համախմբման ձևավորման մասին (տեսանյութ)
13700:00
«ՀՀ քաղաքացիներն են որոշելու՝ այս կամ այն տեքստը դառնո՞ւմ է սահմանադրություն, թե՞ ոչ»․ Դանիել Իոաննիսյան
99Երեկ, 23:42
«Ավարտվեց «Ուժեղ Հայաստան»-ի գլխամասային գրասենյակի խուզարկությունը»․ Էդուարդ Հովհաննիսյան
105Երեկ, 23:36
Ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
103Երեկ, 23:00