Եմենում հուսիները 5 բալիստիկ հրթիռ են արձակել նախագահական պալատի վրա

Եմենի «Անսար Ալլահ» (Հուսի) շարժումը հինգ բալիստիկ հրթիռ է արձակել Եմենի հարավային Ադեն քաղաքում գտնվող նախագահական պալատի վրա, հաղորդում է «Ալ Արաբիա»-ն։
Պալատի վրա հրթիռային հարձակումից հետո Ադենում հինգ պայթյուն է տեղի ունեցել։ Հարձակման հետևանքով զոհվել են անվտանգության երկու աշխատակից, վիրավորվել՝ վեցը, հայտարարել է Եմենի երիտասարդության նախարար Նայեֆ ալ-Բաքրին։
Նա ընդգծել է, որ վարչապետ Շայա ալ-Զինդանին և կառավարության մյուս պաշտոնյաները չեն տուժել։ Նախարարը հայտարարել է, որ կառավարությունը կմնա Ադենում և կշարունակի իր աշխատանքը։
Հուսիների ռազմական խոսնակ Յահյա Սարին հայտարարել է, որ հարվածն ուղղված է եղել Ադենում գտնվող ռազմական գործողությունների շտաբին, որը գլխավորում են սաուդցի սպաները։ Նա հավելել է, որ հարձակումը համապատասխանում է շարժման՝ նախկինում հայտարարված քաղաքականությանը՝ Սաուդյան Արաբիայի ցանկացած ռազմական ներկայություն համարել օրինական ռազմական թիրախ՝ անկախ դրա գտնվելու վայրից, հաղորդում է «Սաբա»-ն։
Ադենը գտնվում է Եմենի միջազգայնորեն ճանաչված կառավարության վերահսկողության տակ, մինչդեռ «Անսար Ալլահ» շարժումը վերահսկում է երկրի հյուսիսային մասը։
Հոկտեմբերի 8-ին Associated Press-ը, հղում անելով հուսիների ներկայացուցիչներին, հաղորդել է, որ շարժումը վերականգնել է Եմենի հարավարևմտյան ափի կարևորագույն տարածքների, այդ թվում՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցի վերահսկողությունը։ Գործակալության աղբյուրները պարզաբանել են, որ մարտերի ընթացքում հուսիները վերահսկողություն են հաստատել նաև Դհուբաբի և մոտակա Ալ-Ջադիդ գյուղի նկատմամբ։ Եմենի կառավարության խոսնակը, իր հերթին, հերքել է այս տեղեկատվությունը։

Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանի նավթավերամշակման գործարանին
8713:13
5 տարեկան երեխան ընկել է 3-րդ հարկի պատուհանից և մահացել
9212:12
Անչափահասը թունավորվել է էներգետիկ ըմպելիք և ծխախոտ օգտագործելու հետևանքով
9910:42
«Բավարիայի էկոնոմիկայի նախարարը մահացած է հայտնաբերվել Բեռլինի հյուրանոցներից մեկում»․ #Bild
22809:43
Կամիշևախայում դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 40-ի, 30 մարդ մնում է փլատակներում
314Երեկ, 21:01
Հաքերները հարձակվել են Ֆրանսիայում արյան բանկերի սառնարանների վրա
454Երեկ, 18:49
ԱՄՆ Վաշինգթոն նահանգում հրաձգության հետևանքով երեք մարդ է զոհվել
493Երեկ, 14:49
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռուսաստանի հարավում գտնվող Ozon-ի պահեստին
341Երեկ, 11:31