Թրամփը բացառել է Իրանի դեմ միջուկային հարված հասցնելու հնարավորությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ միջուկային զենք չի կիրառի։
«Խոսքն ամենևին էլ միջուկային ռումբի մասին չէ։ Պարզապես շատ հզոր ռումբի մասին է։ Այն փոքր միջուկային ռումբի նման է, բայց միջուկային չէ։ Ես միջուկային զենք չէի կիրառի։ Մենք դրա կարիքը չունենք», — ասել է Թրամփը Newsmax հեռուստաալիքին տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե Իրանի դեմ հնարավոր ինչ նոր հարվածի մասին էին վերջին շաբաթներին գրում ամերիկյան լրատվամիջոցները։ Նա կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն «աշխարհի ամենահզոր միջուկային տերությունն է»։
ԱՄՆ նախագահը նաև բացառել է ամերիկյան զորքերի՝ Իրան մտցնելու հնարավորությունը՝ պատասխանելով լրագրողի համապատասխան հարցին։
Ավելի վաղ CNN հեռուստաալիքը, հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ն մշակել է Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին և միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրեր՝ օգտագործելով իր զինանոցում առկա ամենահզոր ոչ միջուկային ավիառումբը։ Պաշտոնյաների տվյալներով՝ ԱՄՆ-ն դիտարկում է Իրանի դեմ GBU-43/B (Massive Ordnance Air Blast Bomb՝ MOAB) ավիառումբի կիրառման հնարավորությունը, եթե նախագահ Դոնալդ Թրամփը հրաման տա վերսկսել ռազմական գործողությունները միջանկյալ ընտրություններից առաջ կամ հետո։
Trump on potential strikes against Iran: "This is an extremely large bomb. It's like a tiny nuclear bomb." Source: Newsmax Interview with President Donald Trump https://t.co/kg037fBoNZ
— ME24 - Middle East 24 (@MiddleEast_24) October 16, 2026

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
4621:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
6121:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
7820:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
9918:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9917:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10317:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8316:54