Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Նրանք սկսեցին, մենք պատասխանում ենք»․ Պուտինը՝ ռուսական օբյեկտներին Ուկրաինայի հասցրած հարվածների մասին

«Նրանք սկսեցին, մենք պատասխանում ենք»․ Պուտինը՝ ռուսական օբյեկտներին Ուկրաինայի հասցրած հարվածների մասին
376
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2026 թ., 12:00

Ռուսաստանի իշխանությունները չէին սպասում, որ Ուկրաինան հարվածներ կհասցնի Wildberries և Ozon առցանց առևտրի հարթակների պահեստներին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով «Դելովայա Ռոսիա» համագումարում։

«Ես տեղյակ եմ այն խնդիրներից, որոնց մասին դուք խոսեցիք: Ցավոք, մենք բախվել ենք հակառակորդի գործողություններին մեր հարթակների՝ Wildberries-ի և Ozon-ի դեմ։ Ի դեպ, նրանք մշտապես որոշակի քայլեր են ձեռնարկում, որոնք, հավանաբար, պետք է կանխատեսեինք, բայց կարծում էինք, որ այդքան հեռուն չեն գնա։ Բայց գնացին»,- ասել է Պուտինը՝ արձագանքելով Wildberries ընկերության հիմնադիր Տատյանա Կիմի ելույթին, որը հիշատակել էր Ուկրաինայի հարվածները ընկերության պահեստներին։

Պուտինի խոսքով, երբ Ռուսաստանը «սկսում է պատասխան հարվածներ հասցնել», ուկրաինական կողմը դիմում է իր «հովանավորներին»՝ խնդրելով ազդել Ռուսաստանի վրա և կասեցնել նրա գործողությունները։ Նրա խոսքով՝ նույն իրավիճակն է եղել նաև էներգետիկ օբյեկտների դեպքում։

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է պատասխանել այդ հարձակումներին։ «Նրանք առաջին քայլն արեցին։ Մենք սկսեցինք պատասխանել»,- ասել է Ռուսաստանի նախագահը։