««Գազպրոմը» և NIGC-ն քննարկում են դեպի Իրան գազատարի երթուղու հարցը»․ Սաիդ Թավաքոլի

Իրանի գազային ընկերությունը (NIGC) և «Գազպրոմը» քննարկում են ռուսական գազի մատակարարման խողովակաշարի երթուղու հարցը և գնի ձևավորման մեխանիզմները։ Այս մասին լրագրողներին հայտնել է Իրանի նավթի փոխնախարար, NIGC-ի ղեկավար Սաիդ Թավաքոլին։
Նա նշել է, որ 2024 թվականին «Գազպրոմի» և NIGC-ի միջև Իրան ռուսական գազի մատակարարումների կազմակերպման հնարավորությունների ուսումնասիրման վերաբերյալ ռազմավարական հուշագրի ստորագրումից հետո ընկերությունները սկսել են տեխնիկական և մասնագիտական բանակցությունները։
«Հուշագրի տարբեր բաժիններին վերաբերող բոլոր պայմանավորվածություններն իրականացվել են։ Մնում են միայն [գազատարի] երթուղու որոշման, ինչպես նաև [ռուսական գազի] գնման և վաճառքի գնի ձևավորման հարցերը։ Հուսով ենք՝ այս երկու-երեք հարցերի կարգավորումից հետո ամեն ինչ կլուծվի»,- հավելել է նա։
Ընկերության ղեկավարը նշել է, որ Իրանը, ունենալով աշխարհագրական եզակի դիրք, կարող է կապող օղակ դառնալ Հարավային Կովկասի և Պարսից ծոցի երկրների միջև։

Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
360Երեկ, 19:37
Հեղուկ գազի երկրորդ խոշորագույն արտահանողն ԱՄՆ-ի հեղուկ գազի խոշորագույն գնորդը կդառնա
59509.11.2026, 18:19
«Ինքնիշխան պետության էներգետիկ քաղաքականությունը չպետք է վերածվի արտաքին ներդրողների շահերի ենթակառուցվածքային սպասարկման»․ Վահե Դավթյան
30709.11.2026, 15:18
«Ադրբեջանի կողմից շարունակվո՞ւմ են քաղաքական ճնշումները՝ ատոմակայանը փակելու ուղղությամբ». Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
34209.11.2026, 13:36
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
29709.11.2026, 10:00
«Մի տղամարդ չեղավ, վեր կենար խոսեր 2015թ. ՀԷՑ-ի վիճակի մասին». Դավիթ Ղազինյան
52606.11.2026, 15:36
«Եթե գազի գինը թանկանա, էլեկտրաէներգիան ինչքա՞ն կթանկանա»․ լրագրողը՝ Մեսրոպ Մեսրոպյանին (տեսանյութ)
55306.11.2026, 14:24
«Գևորգ Պապոյանն է աշխարհից կտրվել 2 անգամ»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
54506.11.2026, 13:18