Անտոնիո Կոշտային քննադատել են ԵՄ գագաթնաժողովը տապալելու համար

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան քննադատության է ենթարկվել ԵՄ գագաթնաժողովի ընթացքի համար, որտեղ առաջնորդները չեն կարողացել առաջընթաց գրանցել էներգիայի գների և հաջորդ յոթ տարվա բյուջեի հարցում, հաղորդում է Politico-ն՝ հղում անելով դիվանագետներին և ԵՄ պաշտոնյաներին: Էներգետիկ քաղաքականության վերաբերյալ բանակցությունները տևել են 14 ժամ և շարունակվել են կեսգիշերից հետո: Կոստան ստիպված է եղել չեղարկել նախատեսված մամուլի ասուլիսը և հետաձգել հետագա քննարկումները մինչև երեկո՝ ETS2 արտանետումների առևտրի համակարգի երկրորդ փուլի շուրջ անհամաձայնությունների պատճառով, որը, ինչպես սպասվում է, ածխածնի գնագոյացումը կտարածի ջեռուցման և տրանսպորտի վրա՝ սկսած 2028 թվականից, հաղորդում է հրատարակությունը:
Politico-ն նշում է, որ Գերմանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Պորտուգալիան, Սկանդինավյան երկրները և Նիդերլանդները դեմ են եղել արդեն համաձայնեցված կանոնների վերանայմանը: Մյուս կողմից, Իտալիան, Հունգարիան, Չեխիան, Սլովակիան և Լեհաստանը փորձել են հետաձգել ETS2-ի ներդրումը՝ էներգիայի գների աճի վերաբերյալ մտահոգությունների պատճառով:

«Միասին կարող ենք հասարակության և քաղաքական դաշտի առողջ ուժերի հետ դիմադրել ճնշումներին». Արմեն Աշոտյան (տեսանյութ)
4621:36
«Հարավային Կովկասում ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, բայց Հայաստանին ոչ ոք ուժով չի պահի». Մարիա Զախարովա
6121:06
Զախարովան Փաշինյանին մեղադրել է ԵԱՏՄ-ԵՄ «բառային աճպարարության» համար
7820:06
«Թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին»․ Հակոբ Բադալյան
9918:36
«Մենք շատ ենք ուշացել»․ Աննա Մկրտչյան (տեսանյութ)
9917:30
«Ուզում են խմբակցությունները գլխատել»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ)
10317:24
«Մարդիկ համատարած բռնությունների մեջ դարձել են անտարբեր ու վախկոտ»․ Նաիրի Հոխիկյան
10317:12
«Բանտի դռները պետք է բացվեն»․ Այլընտրանքային նախագծեր խումբ
8316:54