Սանկտ Պետերբուրգում անվտանգության ուժերը խուզարկություն են անցկացրել շուկայում և զինվորական ծանուցագրեր բաժանել

ՌԴ ոստիկանությունը, հատուկ նշանակության ոստիկանության՝ «ՕՄՕՆ»-ի աջակցությամբ, խուզարկություն է իրականացրել Սանկտ Պետերբուրգի Սեննոյ շուկայում: Նրանք ստուգել են օտարերկրացիների փաստաթղթերը և Ռուսաստանի քաղաքացիություն ստացած տղամարդկանց զինվորական գրանցումները, գրում էն միաժամանակ Fontanka-ն, 78.ru-ն և SOTAvision-ը: Անվտանգության ուժերին մոտ գտնվող Mash և Baza Telegram ալիքները նույնպես հաղորդել են խուզարկության մասին:
Ըստ 78.ru-ի, խուզարկությունն սկսվել է ուրբաթօրյա աղոթքից հետո: Իրավապահ մարմինների աշխատակիցները այցելել են ոչ միայն շուկա, այլև մոտակա խանութներ, սրճարաններ և հանրակացարաններ: Լրատվականները հայտնում են, որ մի քանի տասնյակ մարդ է ձերբակալվել տարբեր խախտումների համար: Fontanka-ն հաղորդում է, որ իրավապահ մարմինների աշխատակիցները նույնպես մտել են մզկիթ: SOTAvision-ի թղթակիցը հաղորդում է, որ այնտեղ են եղել հատուկ նշանակության ոստիկանությունը, Ազգային գվարդիան և ճանապարհային ոստիկանությունը, ինչպես նաև հինգից ավելի ոստիկանական մեքենաներ: Սեննոյ շուկայի մոտ գտնվող տարածքը շրջափակված է, մուտքերն ու ելքերը փակ են: Մարդկանց մեկ առ մեկ ազատ են արձակում փաստաթղթերն ստուգելուց հետո, իսկ ոմանց տանում են:
«Մենք եկանք աղոթքի, ապա աղոթքից հետո նրանք ամեն ինչ փակեցին։ Նրանք սկսեցին ստուգել զինվորական ծառայության համար չգրանցված անձանց, նրանց գրանցումը, աշխատանքային թույլտվությունները՝ նրանք ամեն ինչ ստուգում են», - SOTAvision-ին ասել է մի տղամարդ, ով կարողացել է դուրս գալ շուկայից։ Նա ասել է, որ անվտանգության ուժերը նաև ֆիզիկական ուժ են կիրառել խուզարկության ժամանակ։
«Նրանք բաժանում են ծանուցագրեր», - Fontanka-ին ասել է ականատեսներից մեկը։ Մեկ այլ տղամարդ 78.ru-ին ասել է, որ ինքը ծանուցագիր է ստացել, չնայած պնդում էր, որ արդեն գրանցված է։

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
5008:24
«ՀՀ-ում ճշմարիտ մտավորականին պարտադրված է լինել ազգայնական»․ Լևոն Ջավախյան
11203:06
«Իրանը Վաշինգթոնում «կեղտոտ ռումբ» պայթեցնելու ծրագրեր է մշակում»․ #CNN
28300:37
Ֆրանսիայում աշխատավարձերի բարձրացման պահանջով լայնածավալ բողոքի ակցիաներ են անցկացվել (տեսանյութ)
215Երեկ, 22:55
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը
138Երեկ, 22:30
Պրահայում ուղևորատար գնացքներ են բшխվել․ կա 46 տnւժшծ (տեսանյութ)
127Երեկ, 20:36
Պերուում հրաժեշտի պատարագի ժամանակ նետված վարդարանը հարվածել է Հռոմի պապի դեմքին (տեսանյութ)
333Երեկ, 20:07
«Գոռ Համբարձումյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է»․ Գայանե Պապոյան
121Երեկ, 19:18