ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկն աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է և մահացել

479
Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2026 թ., 23:00
«Արմլուր»-ի տեղեկություններով՝ երեկ ուշ երեկոյան դժբախտ դեպք է տեղի ունեցել Գյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում․ էլեկտրիկը աշխատանքի ժամանակ հոսանքահարվել է և մահացել։ Նա մոտ 60 տարեկան է եղել։
Լրատվամիջոցը դեպքի վերաբերյալ մեկնաբանություն է խնդրել ՀԷՑ-ից, որտեղից պաշտոնապես հայտնել են.
«Դեպքը երեկ ուշ երեկոյան է տեղի ունեցել։ Դեռ պարզ չէ մահվան պատճառը։ Դատաբժշկական եզրակացությունը պաշտոնապես կստանանք, նոր կհասկանանք պատճառը։ Աշխատանքի վայրում է եղել, մոտ 60-ամյա տղամարդ է»։
Հիշեցնենք, որ ՀԷՑ-ի Գյումրիի «Ղարս» մասնաճյուղի ղեկավարի պաշտոնում նշանակվել էր Սարիկ Մինասյանը, ով այժմ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
269Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
284Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
465Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
328Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
412Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
171Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32008.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30008.11.2026, 20:00