Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել քաղաքացիներին խուսափել ինքնասպանությունից

Հարավային Կորեայի նախագահ Լի Ջե-մյոնգը կոչ է արել քաղաքացիներին չհանձնվել դժվարին ժամանակներում և դիմել հոգեբանական օգնության ճգնաժամային իրավիճակներում: Նա իր հայտարարությունը հրապարակել է X սոցիալական մեդիա հարթակում:
Պետության ղեկավարը դիմել է քաղաքացիներին ինքնասպանությունների նոր տվյալների հրապարակման ֆոնին. «Մենք պետք է ապրենք: Դուք պետք է շարունակեք ապրել՝ անկախ ամեն ինչից», - գրել է Լի Ջե-մյոնգը:
2025 թվականի վիճակագրությունը ցույց է տալիս 14,144 ինքնասպանության դեպք Հարավային Կորեայում: 100,000 մարդու հաշվով գրանցվել է 27.8 մահ, 2024 թվականի 29.1-ի համեմատ: 2026 թվականի հունվարից մինչև հուլիս ողբերգությունների թիվը նվազել է 12.3%-ով՝ 8,475-ից հասնելով 7,432-ի: Իշխանություններն այս անկումը բացատրում են ֆինանսական խնդիրների պատճառով ինքնասպանությունների նվազմամբ, սակայն նշում են երիտասարդների շրջանում ծանր իրավիճակը:
Չնայած նվազմանը՝ Հարավային Կորեան դեռևս առաջատարն է ինքնասպանությունների մակարդակով OECD երկրներում:
Հոկտեմբերի 13-ին կառավարության նիստում Լի Ջե-մյունգը հայտնեց երիտասարդների շրջանում ինքնասպանությունների աճի մասին: Նա, որպես հիմնական գործոններ՝ նշեց դպրոցական ծաղրը, ակադեմիական բարձր ճնշումը և լարված մրցակցությունը: Նախագահը կոչ արեց կիրառել կանխարգելման նոր մեթոդներ:

«Էն՝ մի քանի միլիարդանոց արբանյակը որ թռավ տիեզերք, ի՞նչ օգուտ տվեց մեզ». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
6012:18
«Կարող է՝ ծիծաղելի է թվում, ես ՀԴՄ կտրոնը ցույց եմ տալիս և ասում՝ էս ա խաղաղության, զարգացման, անվտանգության երաշխավորը»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
6212:06
«3 բան չես կարող ետ բերել. կրակած փամփուշտը, սխալ աղջկան ուղարկած sms-ն ու վարչապետի ասած խոսքը». Արթուր Խաչատրյան
7011:36
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ընթացքում շուրջ 500 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
19710:18
Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
9307:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13204:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
155Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
150Երեկ, 23:30