Թրամփը հրաժարվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքով նախատեսված որոշ սահմանափակումներ կիրառելուց

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է չկիրառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքով նախատեսված մի շարք պատժամիջոցներ, սահմանափակումներ և մաքսատուրքեր։ Հոկտեմբերի 16-ի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Սույնով ես հրաժարվում եմ կիրառել Գրեհեմի օրենքով նախատեսված պատժամիջոցները, սահմանափակումներն ու պարտավորությունները։ Ես Քոնգրեսին ներկայացրել եմ հիմնավորում, որ այս պահին պատժամիջոցները չկիրառելու որոշումը բխում է Միացյալ Նահանգների ազգային շահերից»,- ասվում է փաստաթղթի մեջ։
Թրամփը նաև հայտարարել է. «Սույնով ես ազատում եմ կիրառությունից Գրեհեմի օրենքի 112-րդ և 113-րդ հոդվածներով կամ սույն հրամանագրով նախատեսված ցանկացած մաքսատուրք»։
Այդ միջոցների թվում են ռուսական ապրանքների նկատմամբ 500 տոկոս լրացուցիչ մաքսատուրքերը, ինչպես նաև 100 տոկոս մաքսատուրքերn այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների թվում են, ինչպես նաև այն երկրների ապրանքների նկատմամբ, որոնք առավել ակտիվորեն նպաստում են նավթային պատժամիջոցները շրջանցելուն։
Բացառությունները կգործեն այնքան ժամանակ, քանի դեռ նախագահը կամ պետքարտուղարը՝ նախատեսված խորհրդակցություններից հետո, անհրաժեշտ չեն համարել հետագա միջոցների կիրառումը։ Միաժամանակ հրամանագրում հստակ նշվում է, որ պահպանվում են Ռուսաստանի դեմ ավելի վաղ՝ այլ հրամանագրերով սահմանված պատժամիջոցները։
Հրամանագիրը նաև նախատեսում է, որ ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների նկատմամբ մաքսատուրքերը պետք է տարածվեն այն երկրների վրա, որոնք 2026 թվականի հոկտեմբերի 18-ից գիտակցաբար նոր գնումներ են կատարում։ Սակայն նույն փաստաթղթով այդ մաքսատուրքերի կիրառումը կասեցվել է։
Միջոցները չկիրառելու հիմք է հանդիսացել Լինդսի Գրեհեմի օրենքի 115-րդ հոդվածը, որը նախագահին թույլ է տալիս ԱՄՆ ազգային շահերից ելնելով՝ նման բացառություններ սահմանել՝ Քոնգրեսին գրավոր հիմնավորում ներկայացնելուց հետո։
Այսպես կոչված՝ «Գրեհեմի օրենքը» Թրամփն անձամբ ստորագրել է սեպտեմբերի 18-ին։ Դրա ուժի մեջ մտնելու ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին, և մինչև այդ Սպիտակ տան ղեկավարը պետք է որոշում կայացներ հետագա քայլերի վերաբերյալ, մասնավորապես՝ թե ինչ պատժամիջոցներ կամ մաքսատուրքեր է նախատեսում սահմանել։

«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
6412:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
8512:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
14611:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
7311:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
11211:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
8311:00
«Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:48
«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
8610:12