Անչափահասները Դավիթաշենում հրկիզել են սպորտային ակումբի էլեկտրական սնուցման համակարգը

Սեպտեմբերի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Ռիբոկ» սպորտային ակումբի տարածքում այրվում են էլեկտրական լարեր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողներին Երևանի բնակիչ 50-ամյա Արմենուհի Գ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Փիրումյանների 5 հասցեում գործող «Ռիբոկ» սպորտային ակումբի հարևանությամբ գտնվող թիվ 40/2 շենքի բակից երեք անչափահաս երեխա, պարսպի վրայով անցնելով, մուտք են գործել ակումբի տարածք և դիտավորյալ հրկիզել ակումբի հետնամասում գտնվող էլեկտրական սնուցման համակարգը՝ ակումբին պատճառելով 2 մլն 200 հազար դրամի գույքային վնաս։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Թուրքիայի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
237Երեկ, 22:25
Արմավիրի մարզում վիճաբանությունը վերածվել է դանակահարության, կա 3 վիրավոր
259Երեկ, 21:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ուֆայի և Սալավաթի արդյունաբերական գոտիների վրա (տեսանյութ)
309Երեկ, 14:19
Ուկրաինայի զինված ուժերը կրկին հարվածել են Ղրիմի կամրջին (տեսանյութ)
360Երեկ, 09:06
Խոշոր վթար Լոռիում. մեքենան մասամբ հայտնվել է գետի ափին
24416.11.2026, 20:06
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի երեք խոշոր քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին
42716.11.2026, 20:00
Ավստրալիայում այցելուներին մոռացել են դիտանիվի խցիկում՝ 36 մետր բարձրության վրա (տեսանյութ)
62116.11.2026, 18:24
Ուկրաինայի զինված ուժերը հարձակվել են Ղրիմի կամրջի վրա (լուսանկար)
39016.11.2026, 17:42