Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը

Լավրովը Թեհրանում կքննարկի ՌԴ-Իրան երկկողմ համաձայնագրերի իրականացման հարցը
106
Երեկ, 23:42

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը երկուշաբթի օրը պաշտոնական այցով կժամանի Թեհրան։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքով՝ նախատեսվում է, որ նա իրանական կողմի հետ կքննարկի երկկողմ համաձայնագրերի իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ իրավիճակը։
«ՌԴ արտաքին գործերի նախարարի այցը Թեհրան տեղի է ունենում Մոսկվայի և Թեհրանի միջև պարբերական խորհրդակցությունների շրջանակում։ Այցի նպատակն է դիտարկել երկկողմ համաձայնագրերի իրականացումը, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացնել տարածաշրջանում և աշխարհում տիրող իրավիճակի վերաբերյալ», - նշել է Բաղային, որի խոսքերը մեջբերում է Իրանի ԱԳՆ-ի Telegram-ալիքը։