«Զգույշ եղեք, մենք նույնպես անավարտ գործեր ունենք». Արաղչին՝ ԱՄՆ-ին

720
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ., 09:01
Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է ԱՄՆ-ին՝ ձեռնպահ մնալ երկրի վրա հնարավոր նոր հարձակումից՝ նշելով, որ նման քայլը կարող է հանգեցնել Թեհրանի պատասխան գործողությանը։
«Անցյալ անգամ, երբ փորձեցիք «ավարտին հասցնել գործը», Իրանը միայն ավելի ուժեղացավ։ Ցանկանո՞ւմ եք կրկին փորձել ձեր բախտը։ Խնդրեմ։ Բայց զգույշ եղեք, մենք նույնպես անավարտ գործեր ունենք»,- գրել է Արաղչին՝ X սոցիալական ցանցի իր էջում։
Նա հավելել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին ներքաշում է հերթական պատերազմի մեջ՝ անկախ նրանից, թե դա ինչ հետևանքներ կունենա Իսրայելի համար։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ շուտով որոշում կկայացնի Իրանի հետ կապված հետագա քայլերի վերաբերյալ։

«Երկրները, որոնց ԱՄՆ-ն պաշտպանել է, պետք է փոխհատուցեն Իրանի հետ հակամարտության ծախսերը». Թրամփ
7119:01
«Իշխանությունների շարունակական անհեռատես քաղաքականությունն ավելի խորացրեցին Հայաստանի և Արցախի շուրջ մարտահրավերները». «Ապրելու երկիր»
4518:54
«Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը»․ Արտակ Զաքարյան
8317:18
«Երբ փաստարկ չունես, մնում են պիտակները»․ Արմեն Խաչատրյան
8617:12
«Իշխանությունների և ընդդիմության հերթական առճակատման հարցում մի ուշագրավ նրբություն կա». Թաթուլ Հակոբյան
7917:06
«Հերթական զիջումները մեզ ներկայացվում են որպես «խաղաղության գին»»․ Նաիրի Սարգսյան
8216:48
«Եթե նախաձեռներ կիսանախագահական համակարգի վերականգնում՝ առանց հեռացնելու հղումը Անկախության հռչակագրին, մենք կլինեինք նրա ճամբարում»․ Լևոն Զուրաբյան (տեսանյութ)
7516:42
Սամվել Ալեքսանյանի մուտքն արգելել են Ռուսաստան
8616:18