Ֆրանսիայի ՆԳ նախարարը հրաժարական է ներկայացրել

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը անկարգությունների ֆոնին հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն նախագահ Էմանուել Մակրոնը չի ընդունել այն։ Այս մասին, հղում կատարելով Ելիսեյան պալատին, հայտնում է France Info-ն։
Ելիսեյան պալատում Մակրոնի որոշումը բացատրել են «ներկայիս իրավիճակում իրավապահ և հասարակական կարգի պահպանման ուժերի ղեկավարման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ»։
Նախագահը Նունյեսին հանձնարարել է «հնարավորինս արագ ներդնել գործողությունների նոր մեթոդներ» և «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ պարզելու, թե ինչ թերացումներ են եղել իրավիճակը կանխատեսելու և անհրաժեշտ տեղեկություններ հավաքելու հարցում, որոնք հանգեցրել են բռնությունների»։
Նշենք, որ շաբաթ օրը Ֆրանսիայում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել։ Երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցույցերին մասնակցել է շուրջ 550 հազար մարդ, մինչդեռ արհմիությունները ցուցարարների թիվը գնահատել են 800 հազար։ Փարիզում, Լիոնում, Մարսելում և այլ քաղաքներում տեղի են ունեցել բախումներ ոստիկանության հետ, թալան ու հրկիզումներ։

«ԱՄՆ դեմոկրատները պատրաստում են Ուկրաինայի համար մոտ 15 միլիարդ դոլարի ռազմական օգնության նոր փաթեթ». #FT
12211:13
«Քաղաքական ուժերը պետք է դրսևորեն նաև կոնստրուկտիվ ընդդիմախոսության պատրաստակամություն». Հակոբ Բադալյան
8910:06
«Ադրբեջանին առանց Անկախության մասին Հռչակագրի Սահմանադրություն պետք չէ». Գևորգ Դանիելյան
9509:54
«Դուք չեք էլ ուզում հզորանալ»․ Ոսկան Սարգսյան
9609:24
«Ադրբեջանը կհասնի իր նպատակին, եթե Հայաստանն ի վիճակի չլինի հաղթահարել երեք խնդիրների լուծում»․ Արա Պողոսյան
9809:12
Թրամփը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
22302:07
«Թրամփը կշարունակի առաջնորդվել իր ինտուիցիայով և անձնական հարաբերություններով»․ Գարիկ Քեռյան
12401:06
«Կան մարդիկ, որոնց համար սուտը սեփական նպատակներին համապատասխանեցնելու մշտական գործիք է»․ Սենոր Հասրաթյան
14200:36