Միլանում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել

Կյանքի թանկացումից և ծառայությունների որակից դժգոհ հարյուրավոր մարդիկ են հանգստյան օրերին մասնակցել Միլանի կենտրոնում տեղի ունեցած անկարգություններին։ Ոստիկանություն է տեղափոխվել ավելի քան 200 մարդ, մեծ մասն անչափահասներ, հայտնում է RAI News 24-ը։
Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ բախումները սկսվել են շաբաթ օրը։ Կիրակի կեսօրին Միլանի Մայր տաճարի հրապարակում՝ Պիացցա դել Դուոմոյում, ըստ լրատվամիջոցների գնահատականների, հավաքվել է մինչև 2 հազար մարդ։ Նրանց մեծ մասը սև հագուստով է եղել, ոմանք՝ գլխարկներով և դեմքները ծածկած։ Ցուցարարները կոտրել են խանութների և ռեստորանների ցուցափեղկերը, վնասել փողոցային նստարանները, աթոռներ և քարեր նետել, ինչպես նաև հրկիզել աղբամանները։ Ոստիկանությունը պատասխանել է հատուկ միջոցների և ջրցան մեքենաների կիրառմամբ։ Օրվա ավարտին իրավիճակը վերահսկողության տակ է վերցվել։
Միևնույն ժամանակ, ինչպես նշում են լրատվամիջոցները, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին մտադիր է այսօր խորհրդակցություն անցկացնել հասարակական կարգի պահպանման հարցերով։

«Ինձ կարոտո՞ւմ էիք, թե՞ չէ». Մեսրոպ Մանուկյանը՝ Տիգրան Ավինյանին
1914:12
«Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի». Արսեն Թորոսյան (տեսանյութ)
7313:24
Nvidia-ն լրտեսության մասին հաղորդումների ֆոնին հետաքննություն է սկսել ընկերության ղեկավարի նկատմամբ
14312:55
«Երևանի փոքրամասնության «իշխանության» նվերը՝ մարզերի ուսանողներին»․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ)
8811:42
Տեղումներ սպասվում են միայն Սյունիքում (լուսանկար)
11207:24
«Մի ոչ պոպուլյար բան ասեմ ընդդիմադիր ընկերների համար». Տաթևիկ Սողոյան
15003:18
«Առաջինը ձեր պարագլուխը փախավ ծակը և հայտարարեց, որ հայկական բանակը չի պաշտպանելու արցախահայությանը». Գևորգ Սաֆարյան
16802:06
Միլիոնավոր ժամացույցներ, 63 երկրի շուկա ու լռած արտադրամաս․ ի՞նչ ճակատագիր ունեցավ Երևանի երբեմնի հզոր գործարանը
15501:00