Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում

Սեպտեմբերի 25-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ի սահմաններում ՆԳՆ տեղեկություն է ստացվել, որ դպրոցներից մեկում տեղի ունեցած ծեծկռտուքի հետևանքով «պոլիտրավմա» ախտորոշմամբ անչափահասը բուժօգնության է տեղափոխվել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ տուժածը Երևանի բնակիչ 12-ամյա Մ․ Հ-ն է։ Շենգավիթի համայնքային ոստիկաններին երեխայի մայրը հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 12։30-ի սահմաններում, դպրոցներից մեկում իր որդին դասամիջոցի ժամանակ վիճաբանել է Ա․ Խ-ի, Ա․ Պ-ի, Գ․ Ա-ի և Հ․ Մ-ի հետ, որի ժամանակ վերջիններս ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել որդու մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։ Ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
269Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
284Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
465Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
328Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
412Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
171Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
32008.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
30008.11.2026, 20:00