«Իսրայելն Ադրբեջանին 235 մլն դոլարի PULS հրթիռային համակարգեր ու EXTRA-MR հրթիռներ կմատակարարի»․ #Globes

Իսրայելական Elbit Systems ընկերությունը հայտնել է, որ 235 միլիոն դոլարի պայմանագիր է կնքել՝ երկրներից մեկին EXTRA-MR (միջին հեռահարության) հրթիռներ և PULS համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր մատակարարելու համար։ Գործարքն իրականացվելու է Իսրայելի պաշտպանության նախարարության և գնորդ երկրի պաշտպանության նախարարության միջև կառավարությունների մակարդակով ձեռք բերված համաձայնագրի շրջանակում։ Պայմանագիրը նախատեսվում է իրականացնել երեք տարվա ընթացքում։
Globes-ին աղբյուրների համաձայն՝ խոսքն Ադրբեջանի մասին է։
Պայմանագրի համաձայն՝ Elbit Systems-ը կմատակարարի իր EXTRA գերձայնային հրթիռային համակարգի միջին հեռահարության տարբերակը։ Գործարքը ներառում է նաև PULS արձակման կայանքների, հրթիռային հրետանու լրացուցիչ հարթակների մատակարարում, ինչպես նաև համալիր լոգիստիկ աջակցություն։ EXTRA-MR-ը միջին հեռահարության օպերատիվ խնդիրների համար նախատեսված բարձր ճշգրտության կառավարվող հրթիռ է, որը հնարավորություն է տալիս ճշգրիտ հարվածներ հասցնել հակառակորդի թիրախներին մինչև 80 կմ հեռավորության վրա։

Քաղաքապետի ընտրություններին թեժ պայքար է սպասվում
11100:48
«Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը՝ անկախության գլխավոր թշնամիներ». Ռուբեն Ռուբինյան
149Երեկ, 17:42
Եվրոպական կողմը կմասնակցի Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցություններին
240Երեկ, 17:37
«Հյուսիսային Եվրոպայի երկրները կկազմեն ծովային դաշինք՝ Ռուսաստանին զսպելու համար». #FT
237Երեկ, 16:43
Նիկոլ Փաշինյանը ցավակցություն է հայտնել Կրակովում տեղի ունեցած զանգվածային սպանության կապակցությամբ
132Երեկ, 16:24
Շուշիում մեկնարկել է Ալիևի և Էրդողանի հանդիպումը
230Երեկ, 15:25
«Հնդկաստանի բոլոր շրջաններն առաջին անգամ ազատագրված են մաոիստ զինյալներից». Մոդի
218Երեկ, 15:13
«Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Չինաստանը եռակողմ հանդիպման առաջարկներ են մշակում». Պեսկով
203Երեկ, 14:25