Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի

Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի
110
Այսօր, 16:42

Ֆրանսիայի վարչապետ Սեբաստիեն Լըկորնյուն անկարգությունների ֆոնին դեպարտամենտների պրեֆեկտներին հանձնարարել է մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանել։ «Խոսքը մասնակի պարետային ժամի մասին է»,- ասել է վարչապետը՝ անկարգությունների կապակցությամբ հրավիրված ճգնաժամային շտաբի նիստից հետո։ Նրա խոսքով՝ պրեֆեկտները միջոցառումները կիրականացնեն թիրախային եղանակով։ «Ներքին գործերի նախարարությունն ավելի ուշ կկազմի այն տարածքների քարտեզը, որտեղ կգործի այդ ռեժիմը։ Նպատակն է պաշտպանել ոչ միայն քաղաքացիներին, այլև առևտրային օբյեկտները»,- նշել է վարչապետը։

Նա հավելել է, որ անհրաժեշտության դեպքում երկրում կարող է արտակարգ դրություն հայտարարվել, սակայն այս պահին «մասնակի պարետային ժամ սահմանելու միջոցներն ավելի ընդունելի են»։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Փարիզում և Ֆրանսիայի ամբողջ տարածքում տեղի են ունեցել զանգվածային ցույցեր՝ ընդդեմ վառելիքի գների բարձրացման և բնակչության գնողունակության նվազման։ Կազմակերպիչների գնահատմամբ՝ ցույցերին մասնակցել է 800 հազար մարդ, մինչդեռ ՆԳՆ-ի տվյալներով՝ մասնակիցների թիվը կազմել է 550 հազար։ Մի շարք քաղաքներում բողոքի ակցիաները վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։