Ապարանի ԲԿ–ում նորածին է մահացել. հարազատները մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում

Հոկտեմբերի 18-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Այդ օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում ՆԳՆ Ապարանի բաժին է դիմել գյուղերից մեկի բնակիչ 35-ամյա Ք. Հ.-ն և հայտնել, որ առավոտյան ժամը 10-ից իրենց հարսին բերել են «Ապարան» բժշկական կենտրոն, և երեխան մահացած է եղել, առավոտից սպասել են, սակայն բժիշկները 6-7 ժամ հետո նոր մոտեցել են իրենց։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Հ.-ն ոստիկաններին հայտնել է, որ իրենց 32-ամյա հարսին 9 ամսական հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ պտուղը մահացել է։ Իսկ այնուհետև ոստիկանության Ապարանի բաժնում Ա. Հ.-ի հայրը՝ 53-ամյա Դ. Հ.-ն հայտնել է, որ իր հարսին հղի վիճակում տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն, որտեղ մանկաբարձ-գինեկոլոգ Արմինե Ա.-ն հիվանդանոց է եկել մի քանի ժամ հետո և իր ուշ գալու, պարտականությունները չկատարելու, անգործություն ցուցաբերելու հետևանքով իր հարսը կորցրել է երեխային։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում «բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականություններ չկատարելը» հատկանիշներով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական մարմին։

Թուրքիայում աճում է գործարանի պայթյունի զոհերի թիվը
265Երեկ, 17:48
Թուրքիայի մետալուրգիական գործարանում պայթյուն է տեղի ունեցել (տեսանյութ)
280Երեկ, 15:25
Կրակովում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում (տեսանյութ)
459Երեկ, 11:19
ԱՄՆ-ն հարվածել է իրանական Քեշմ կղզուն
324Երեկ, 10:25
Չինաստանում բնակելի համալիրում բռնկված հրդեհի հետևանքով 14 մարդ է զոհվել (տեսանյութ)
408Երեկ, 10:19
Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում
170Երեկ, 09:12
Երիտասարդի պարանոցը կտրած անձը հաշվառված է հոգեբուժարանում, իր զոհին նախկինում չի ճանաչել
31908.11.2026, 21:00
Բաղրամյան պողոտայում սպանված երիտասարդը նոր էր նշանվել
29908.11.2026, 20:00