Չորեքշաբթի, 11 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորմանը»․ Լավրով

«Ռուսաստանը պատրաստ է աջակցել ԱՄՆ-Իրան հակամարտության կարգավորմանը»․ Լավրով
332
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ., 20:36

Ռուսաստանը պատրաստ է աջակցել Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված ագրեսիայի հետևանքով առաջացած ճգնաժամի հաղթահարման համար փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու հարցում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք վերլուծել ենք Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված չհրահրված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և վերահաստատել ենք մեր երկրի պատրաստակամությունը՝ աջակցելու փոխադարձ ընդունելի լուծումների որոնմանը՝ այս արհեստածին ճգնաժամից դուրս գալու համար», - ասել է Լավրովը՝ Թեհրանում կայացած բանակցություններից հետո։