Երեքշաբթի, 10 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Աղվերանի անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմին

Աղվերանի անտառում հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու մարմին
521
Երկուշաբթի, 19 հոկտեմբերի, 2026 թ., 22:18

Երեկ՝ հոկտեմբերի 18-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժին է ահազանգել Ս. Մ.-ն և հայտնել, որ Աղվերանի անտառում ծառից կախված դի է հայտնաբերել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Արզական-Աղվերան լեռնային նստավայր կոչվող տարածքում՝ անտառային հատվածում, հայտնաբերվել է Ռուսաստանի դաշնության քաղաքացի 22-ամյա Բոգդան Ս.-ի դին։ Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Ս. Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ընկերության Հրազդանի ավագ անտառապետ։